«Մոսկվիչ»-ի վարորդը և մեքենայում գտնվող 4-ամյա երեխան մահացել են

«Մոսկվիչ»-ի վարորդը և մեքենայում գտնվող 4-ամյա երեխան մահացել են
Նոյեմբերի 24-ին, ժամը 19.40-ին, «ԳԱԶ-21» մակնիշի  ավտոմեքենան Շիրակի մարզի Սալուտ գյուղում բախվել է ճանապարհին կայանված «Մոսկվիչ-412» մակնիշի ավտոմեքենայի:

Պատահարի հետևանքով «Մոսկվիչ-412»-ի վարորդը` 1946 թ. ծնված Ֆերդինանտ Մարտիրոսյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորները` 2008 թ. ծնված Ռաֆիկ  Մինասյանը   և 1958 թ. ծնված Ռայա  Զաքարյանը, վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ երեխան մահացել է:

Կատարվում է  քննություն: