Բագրատյանի նախագիծը կրկին մերժեցին

Բագրատյանի նախագիծը կրկին մերժեցին
Այսօր ՀՀ Կառավարությունը քննության է առել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «2013-2017 թթ. գիտության ֆինանսավորման չափերի և կարգի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է շեշտակի ավելացնել ոլորտի ֆինանսավորումը։ Կառավարությունը դեմ է ներկայացված օրինագծին, քանի որ ՀՀ 2013 թ. պետբյուջեի նախագծով նման հատկացում նախատեսված չէ և պարզ չէ, թե ինչ միջոցներով է մեծացվելու ֆինանսավորումը։



Վերը նշված օրենքների նախագծերը և ՀՀ կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։