Հափշտակել է զարդեղենն ու դիմել փախուստի

Հափշտակել է զարդեղենն ու դիմել փախուստի
27-ամյա  Սոնա Ա.-ն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում տվել, որ 2011 թ. հունիսին Երևանի Պ. Սևակի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում գտնվող դպրոցի մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և դիմել փախուստի` պատճառելով 120.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության ծառայողներին հաջողվել է  պարզել, որ կողոպուտի հեղինակը  1992 թ. ծնված Ռոբերտ Հ.-ն է:

Ռոբերտ Հ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն: