Ադրբեջանի կորուստները` 93 զոհ, 86 վիրավոր

Ադրբեջանի կորուստները` 93 զոհ, 86 վիրավոր
Ադրբեջանի ռազմական լրագրողական հետազոտությունների «Դոկտրին» կենտրոնը հրապարակել է իր կատարած հերթական դիտարկման արդյունքները, որոնց համաձայն՝ ընթացիկ տարում Ադրբեջանի ԶՈՒ-ում 93 մարդ մահացել է, 86-ը՝ վիրավորվել։Այս մասին տեղեկացնում է «Ռազմինֆոն»: Նշվածներից մարտական կորուստները կազմել են 15 մարդ, որոնցից 3-ը պայթել է ականի վրա, 1-ը՝ գործողության ժամանակ և 74 մարդ մահացել է ոչ մարտական պայմաններում։



Ադրբեջանի ԶՈՒ 8 զինծառայող դժբախտ պատահարի զոհ է դարձել (թունավորում գազից, էլեկտրահարում և այլն), 15-ը՝ ճանապարհատրանսպորտային պատահարի։ Մեկ զինծառայող մահացել է առայժմ չպարզված հանգամանքներում, 8-ը՝ անզգուշության, 10-ը՝ ոչ կանոնակարգային գործողությունների, ևս 10 զինծառայող՝ հիվանդության հետևանքով։ 19 մարդ ինքնասպանություն է գործել։



Մահացածներից 81-ը Ադրբեջանի ՊՆ զինծառայողներ էին, 5-ը՝ Սահմանապահ ծառայության, 4-ը՝ Ներքին զորքերի, 2 մարդ Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության , 1-ը՝ մոբիլիզացման և զորակոչման պետաան ծառայության աշխատակից էր;