Անվճար Wi-Fi և սմարթֆոնների ներկրում. Սադոյանի պահանջը

Անվճար Wi-Fi և սմարթֆոնների ներկրում. Սադոյանի պահանջը
«Հարգելի ֆեյսբուքահայեր,

Ուսումնասիրության փուլն ավարտվեց, ու արդեն համոզված եմ՝ իրոք լուրջ ռեսուրս կա, իսկապես շատերն են Ձեզնից ուզում մի լավ բան անել: Եվ քանի որ խեղդվողների փրկությունը խեղդվողների գործն է, դիմում եմ բոլորիդ` խնդրանքով՝ օգնել, աջակցել համատեղ համոզել` ում որ պետք է միասին պահանջենք, պայմաններ ստեղծենք,որ



1.առաջիկա տարվա ընթացքում գործնականում ՀՀ ողջ տարածքը ծածկվի անվճար Wi-Fi հասանելիության կետերի ծածկույթով.



2.ժամանակակից (սմարթֆոն տիպի) հեռախոսների և դյուրակիր համակարգիչների ներկրումն ու վաճառքը ՀՀ-ում ազատվի ավելացված արժեքի հարկից.



3.համարի պահպանմամբ հնարավոր լինի փոխել օպերատորին



4. ապահովվի զանգվածային անցումը IP տեսաձայնային հեռակապին, նպաստավոր պայմաններ ստեղծվեն, որ մեր հայրենակիցներն ավելի դյուրին ձևով օգտվեն համացանցային ծառայութուններից, կարողանան և՛ ներսի, և՛ դրսի զանգերը կատարել անվճար կամ միջին հաշվով` ոչ ավել, քան 1 րոպեն`1 դրամ սակագնով:



Որպես առաջին քայլ` ս.թ. դեկտեմբերի 18-ին, ժամը 12-ին, հրավիրում եմ ձեզ մասնակցելու ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում այս հարցերի վերաբերյալ կազմակերպված քննարկմանը և համագործակցության, փոխօգնության ազգային կառույցի ձևավորմանը:



Ձեր ներկայությունը շատ կարևոր է»:



«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Արշակ Սադոյանի գրառումը` ֆեյսբուքյան իր էջից