Աստղեր, որ դպրոցն անգամ չեն ավարտել

Աստղեր, որ դպրոցն անգամ չեն ավարտել
Հոգեբանները վաղուց են հայտարարել, որ տաղանդավոր մարդիկ հաճախ ոչ թե բարեկեցիկ ու երջանիկ մանկություն են ունենում, այլ հակառակը՝ դժվար երեխա են մեծանում: Ահա որոշ օրինակներ:



 



Մարլոն Բրանդոյին դպրոցից հեռացրել են մոտոցիկլետով միջանցքներվ երթեւեկելու համար: Մեծ դերասանն այդպես էլ դպրոցը չի ավարտել:



 



 



Ժերար Դե՝Պարդիյոն 12 տարեկանում թողել է ուսումն ու մաքսանենգ ապրանքներ վաճառել: Մեծ դերասանն այդպես էլ դպրոցը չի ավարտել:



 



 



Կեվին Սփեյսին դպրոցից հեռացվել է համադասարանցուն ծեծելու համար:



 



Ալ Պաչինոն դպրոցն  անավարտ է թողել եւ սկսել ամաններ լվանալ:



 



Ժան-Պոլ Բելմոնդոն դպրոցից հեռացել է, որ բռնցքամարտիկի կարիերա անի, սակայն  ավելի շատ խուլիգանություններ  է արել:



 



Քվենտին Տարանտինոն ահավոր ծույլ երեխա է եղել եւ 15 տարեկանում հեռացել դպրոցից:



 



Չարլի Շինը դպրոցից հեռացվել է վատ առաջադիմության պատճառով:



 



Ջիմ Քերրին լավ է սովորել, սակայն ընտանիքի վատ դրության պատճառով թողել է ուսումն ու սկսել աշխատել:



 



Մայքլ Քեյնը 15 տարեկանում թողել է ուսումը:



 



Դեմի Մուրը 16 տարեկանում ճարահատ թողել է ուսումը, մայրը հարբեցող էր եւ դստերը չէր պահում:



 



Նիկոլ Քիդմանի մայրը քաղցկեղով հիվանդ էր եւ Նիկոլը ուսումը թողել է, որ աշխատի:



 



Մերելին Մոնրոն թողել է ուսումը եւ 16 տարեկանում ամուսնացել:



 



Քեյթ Ուինսլեթը գիրուկ երեխա էր, նրան մշտապես ծաղրում էին եւ նա հեռացել է դպրոցից:



 



Իռլանդացի Պիրս Բրոսնանին «կեղտոտ իռլանդացի» էին ասում ու նա հեռացել է դպրոցից:



 



Թոմ Քրուզը 15 դպրոց է փոխել եւ արդյունքում դպրոց չի ավարտել:



 



Կիանու Ռիվզը հեռացել է դպրոցից:



 



Օրլանդո Բլումը դպրոցից հեռացել է, որ մոր համար մոտոցիկլետ գնի, չի գնել:



 



Էնթոնի Հոփկինսը լավ դաշնամուր է նվագում, դպրոցում համարվել է բութ երեխա:



 



Դպրոցը թողել ու բախտ են որոնել նաեւ Ջուլիա Ռոբերթսը, Ումա Թուրմանը, Հոլլի Բերրին, Բրիթնի Սփիրսը, Քեմերոն Դիասը, Ջոն Տրավոլտան եւ այլք: