Թզուկներին տեղ տալով, մոռանում ենք, որ թզուկ ենք դառնում…

Թզուկներին տեղ տալով, մոռանում ենք, որ թզուկ ենք դառնում…
Մայրաքաղաքի նստարաններին տեղադրված հայ մեծերի արձանները հաջորդ շաբաթվանից արդեն  կտեղափոխվեն համապատասխան թանգարան:   Որոշումները կայացվում են փորձարկվելուց հետո:



 



Մի՞թե պարտադիր էր, որ փորձարկման նպատակով Երեւանի նստարաններին տեղադրվեին մեր հանճարների՝ Պարույր Սեւակի, Եղիշե Չարենցի, Ֆրունզիկ Մկրտչյանի, Հրանտ Մաթեւոսյանի եւ այլոց արձանները, որպեսզի  համոզվեիք, որ Հայաստանում մեծերը պիտի պահվեն փակի տակ, թանգարանում,  այլապես մաս-մաս նրանք կվերացվեն… Դա ծա՞ղր չէր, որ մերօրյա իրականության շարունակությունն է… Ու՞ր են մեր կենդանի մեծերը, ինչքանո՞վ ենք  մեծարում նրանց,- եթե այս հարցի պատասխանը գտնվի,- պարզ կդառնա, թե ինչու չընդունվեցին անմահության ճանապարհը բռնած մեծերը… Թզուկներին տեղ տալով, մոռանում ենք, որ թզուկ ենք դառնում…



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ