ՃՏՊ Ռուբինյանց փողոցում. կա տուժած

ՃՏՊ Ռուբինյանց փողոցում. կա տուժած
Այսօր` ժամը 17.00-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ռուբինյանց փողոցի «Գոշ-գազ» ՍՊԸ գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը: Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02», «1-03» եւ ճանապարհային ոստիկանության հերթապահները: Տեղում պարզվել է, որ դեռեվս չբացահայտված հանգամանքներում «Լավ ընկեր. տաքսի ծառայությանը պատկանող «Տոյոտա Կարոլա» մակնիշի Տ 1458 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Մ. Սարգսյան) բախվել է «Մոսկվիչ 412» մակնիշի 09 օս 470 պետհամարանիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով վերջինիս վարորդ` 1960 թ. ծնված Պապին Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է կայուն: