Վարդգես Գասպարին պատեհ առիթը բաց չթողեց

Վարդգես Գասպարին պատեհ առիթը բաց չթողեց
Ինչպես բողոքի բոլոր միջոցառումների, այնպես էլ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքների ժամանակ, ՀԱԿ համակիր Վարդգես Գասպարին պատեհ առիթը բաց չթողեց՝ պառկեց նախագահական նստավայրի դիմաց եւ պառկած վիճակում  հարցազրույցներ էր տալիս լրագրողներին:



 



Չնայած ոստիկանների բանակցություններին, չելավ տեղից եւ մնաց պառկած մոտ 2 ժամ: Թեեւ նրա վարքը նորություն չէր, սակայն այդ ընթացքում նոր մականուն ձեռք բերեց՝ Րաֆֆու խենթը:  Տեսարանն ավելի զավեշտալի դարձավ, երբ դեպքի վայրում հայտնվեց մի կին ու սրբապատկերը Գասպարիի գլխավերեւում պահած՝ աստվածաշնչյան  համեմատություններով մի ճառ նվիրեց Րաֆֆի Հովհաննիսյանին: