Ոստիկանը նաեւ օպերատոր է

Ոստիկանը նաեւ օպերատոր է
Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներն ուղեկցվում են ոստիկանական ուժերի ուժեղացված ծառայությամբ: Սակայն ոստիկանները ոչ միայն կարգն են պահպանում, նաեւ «օպերատորներ» են՝ նկարահանում են միտինգների մասնակիցներին:



 



Ի՞նչ նպատակով: Գուցե «թշնամուն» դեմքով ճանաչելու: Իսկ ավելի շատ՝ թերեւս, հոգեբանական ճնշում գործադրելու: Երեկ Արտաշատում կոնֆլիկտ է ծագել «Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանի եւ տեսագրող ոստիկանի միջեւ: Սանասարյանը փորձել է արգելել, որ իրեն նկարեն, ոստիկանը հայհոյել է, եւ քաշքշուկ է սկսվել: Ապա փորձել են Դավիթին ոստիկանություն տանել, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը պնդել է, որ իրենք երկուսով կգնան ոստիկանություն՝ պատշաճ ծանուցվելուց հետո: