Դիտորդի նամակի հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՔԾ

Դիտորդի նամակի հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՔԾ
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի թիվ 26/01 ընտրատեղամասում ընտրության արդյունքները կեղծելու վերաբերյալ ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամ Դերմոտ Ահերնի նամակի հիման վրա նյութերի նախապատրաստումը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Դիտորդի նամակը ԶԼՄ-ներով տարածվել էր 2013թ. մարտի 11-ին, որի կապակցությամբ Կոտայքի մարզի դատախազը հանձնարարել էր մարզի ոստիկանությանը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ եւ 181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նյութեր նախապատրաստել:



Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով ոստիկանության Կոտայքի բաժնում նախապատրաստված նյութերը մարտի 14-ին ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն: