Հայաստանում մարդը բիոլոգիական զենք է

Հայաստանում մարդը բիոլոգիական զենք է
ԻՐԻԿՈՒՆԸ ՎԱՐԴՈՒՇԻՍ ՀԵՏ ՀԱՑ ՈՒ ՍՈԽ ԿՈՒՏԵԻՆՔ, ՄԵԿ ԷԼ՝ ՇԸՐԸԸԸԽԿ…



 



«Ժառանգությունում» տեղյակ չեն իրենց պատգամավոր Զարուհի Փոստանջյանի տարածած նամակից, որի հեղինակն իբր Սերժ Սարգսյանն է, ով գրել է. «Ապրիլի 9-ին Ազատության եւ Հանրապետության հրապարակներում պատրաստ եմ   մասնակցել Նոր Հայաստանի Հանրապետության  4-րդ  նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությանը:  Որից հետո նրանից  հայցում եմ՝ ներում շնորհել ինձ եւ բոլորիս»:



 



Ի դեպ, անտեղյակությունը կերել է «Ժառանգությանը»: Րաֆֆին էլ խոստովանել է, որ տեղյակ չէր ստվերային կառավարության կազմից: Դա հասարակության պահանջն է, որին ինքը չի կարող հակառակվել՝ ասում է:



 



ԴԱՐԻ ԳՈՐԾԱՐՔԸ



 



Թե ինչու են Հայաստան ներկրված բիոզուգարանների գներն այդքան բարձր (124 մլն դրամ), դեռ հարցի մի կողմն է: Հարցի առավել կարեւոր կողմն այն է, թե ինչու է 3 միլիոն բնակչությամբ երկիրը, որ տարվա լավ սեզոնին լիքն է նաեւ զբոսաշրջիկներով, ներկրել ընդամենը երկու զուգարան: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը լրագրողներին առաջարկել է խնձոր ուտել՝ այդ հարցի պատասխանի մասին մտածելուց առաջ: Կօգնի՞…



 



ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՉԷ



 



ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը, միտումնավոր թե պատահաբար, շփոթել է «բնականոն» եւ «կանոնակարգ» բառերը: «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի ելույթի ժամանակ նա ԱԺ նախագահին խնդրել է դուրս հրավիրել տիկնոջը եւ ապահովել իր ֆրակցիայի պատգամավորների բնականոն (բնության կանոններով) աշխատանքը:



 



Էդիկ  ԱՆԴՐԵԱՍՅԱՆ