Հրանտ Բագրատյանի կուսակցությունը ավագանու ընտրությանը չի մասնակցի

Հրանտ Բագրատյանի կուսակցությունը ավագանու ընտրությանը չի մասնակցի
Երեկ մինչեւ օրվա ավարտ հայտնի չէր` մասնակցելո՞ւ է Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններին, թե՞ ոչ: Նախապես տեղեկություն կար, որ մասնակցելու է, անկախ այն բանից՝ «Ազատ դեմոկրատների» հետ դաշինքը կայանում է, թե ոչ:



 



Ինչ վերաբերում է մինչեւ վերջին պահը «Ազատության» հետ բանակցող «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը, ապա տեղեկացանք, որ ԱԴ-ն որոշել է չմասնակցել այս ընտրություններին՝ «նպատակահարմար գտնելով ռեսուրսներն օգտագործել կուսակցությունը հզորացնելու, ազատական դաշտը համախմբելու ուղղությամբ»: Այսպիսով, ընտրություններին չի մասնակցի նաեւ «Ազատությունը», որի լիդերն այս պահին Հայաստանում չէ, չնայած բոլոր փաստաթղթերն ստորագրել ու նոր է մեկնել Ուկրաինա, որտեղից, մեր տեղեկություններով, կվերադառնա ամսվա վերջին: