Գյուղացիները վարակվել են խմելու ջրից

Գյուղացիները վարակվել են խմելու ջրից
Այսօր տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Նաիրիի տարածաշրջանի Արգել համայնքում բնակչության շրջանում արձանագրվում են աղեստամոքսային գանգատներով դեպքեր:Տեղում իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ մայիսի 6-ին Արգելի առողջության կենտրոն է դիմել 1 հիվանդ: Իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդության դեպքեր արձանագրվել են համայնքի տարբեր թաղամասերում` առանց տարիքային առնաձնահատկությունների, սակայն հիվանդների 70% -ը 0-14 տարեկան երեխաներ են: Խմելու ջրի լաբորատոր հետազոտություններն ընթացքում են:



Մայիսի 7-ի դրությամբ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացված է 3 հիվանդ, Նաիրիի ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքում` 1: Հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության, ունեն առողջացման դրական շարժընթաց:



Հիմք ընդունելով իրականացված հետազոտութունների արդյունքները Արգել համայնքի բնակչության շրջանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով հիվանդության դեպքերի հավանական աղբյուրը համարվում է խմելու ջուրը: