Ֆյոդոր Դոստոեւսկի. Եթե ուզում ես հաղթել ամբողջ աշխարհին, նախ հաղթիր ինքդ քեզ

Ֆյոդոր Դոստոեւսկի. Եթե ուզում ես հաղթել ամբողջ աշխարհին, նախ հաղթիր ինքդ քեզ
Ազատությունը ոչ թե ինքնազսպումն է, այլ` ինքնակառավարումը:



 



Եթե ուզում ես հաղթել ամբողջ աշխարհին, նախ հաղթիր ինքդ քեզ:



 



Որախությունը մարդու բացառիկ առանձնահատկությունն է:



 



Կյանքը ձանձրալի է առանց բարոյական նպատակի: Չարժե ապրել միայն ուտելու համար, ինչը կարող են անել նաեւ բանվորները, դրա համար կյանքում պետք է հոգեւոր զբաղմունք ունենալ:



 



Մարդկության մեծագույն գաղափարը հոգու անմահության մասին պատկերացումն է, մյուս բոլոր մեծ գաղափարները բխում են այս մեկից:



 



Ստում են միայն սրիկաները:



 



Պետք է սիրել կյանքն ավելի, քան կյանքի իմաստը:



 



Երջանկությունը բուն երջանկությունը չէ, այլ դրան հասնելը:



 



Առանց երեխաների հնարավոր չէր այսպես սիրել մարդկությանը:



 



Հումորը խորը մարդու սրամտությունն է:



 



Սերն այնքան հզոր է, որ վերածնում է մեզ:



 



Ես չեմ կարող եւ չեմ ուզում հավատալ, որ չարությունը մարդու բնական վիճակը լինի:



 



Տաղանդավոր մարդուն սրտացավություն է հարկավոր, նրան պետք է հասկանալ:



 



Նա, ով ուզում է գտնել կենդանի Աստծուն, թող չփնտրի նրան իր մտքի դատարկության մեջ, այլ տեսնի մարդկային սիրո մեջ:



 



Եթե ուզում եք տեսնել մարդու հոգին, մի նայեք, թե ինչպես է նա լռում կամ խոսում, կամ անհանգստանում, ավելի լավ է նայեք նրան այն պահին, երբ ծիծաղում է: Մարդը լավ է ծիծաղում` ուրեմն լավ մարդ է:



 



Նա, ով չի սիրում բնությունը, չի սիրում մարդուն, քաղաքացի չէ:



 



Յուրաքանչյուր մարդ պատասխանատվություն է կրում բոլոր մարդկանց եւ ամեն ինչի համար:



 



Մենք չպետք է շատ կառչենք երեխաներից, մենք նրանցից վատն ենք: Եվ եթե մենք սովորեցնում ենք նրանց ավելի լավը լինել, մենք ինքներս ավելի լավն ենք դառնում ուղղակի նրանց հպվելիս: