Թուրքական սերիալ ադրբեջանցի տղայի և հայ աղջա սիրավեպի մասին

Թուրքական սերիալ ադրբեջանցի տղայի և հայ աղջա սիրավեպի մասին
«Հոգնածության սինդրոմի» պատճառով «Հրաշալի հարյուրամյակ» հեռուստասերիալի նկարահանումները կիսատ թողած և բուժման նպատակով Գերմանիա մեկնած Մերյեմ Ուզերլին և հայտնի դերասան Քըվանչ Թաթլթուղը, ըստ թուրքական «Ռադիքալ» պարբերականի, պատրաստվում են նկարահանվել միևնույն սերիալում:





Ermenihaber.am-ի փոխանցմամբ, շրջանառվող լուրերի համաձայն` «Այ Յափըմ» թուրքական մեդիա-ընկերությունը  երկու հայտնի աստղերին միևնույն սերիալում տեսենելու համար ջանք չի խնայում: Եթե այդ տեղեկությունները հավաստի լինեն, ապա նոր սերիալի նկարահանումները կսկսվեն արդեն հաջորդ տարվա փետրվարին:Սերիալը լինելու է ադրբեջանցի մի տղայի և հայ աղջկա սիրավեպի մասին: Եթե այդ նախագիծը կյանքի կոչվի, ապա 2014 թվականի սեպտեմբերից այն թուրքական «D kanal»- հեռուստաալիքի միջոցով կհանձնվի հեռուստադիտողի դատին: