Ժողովրդի շնորհիվ, ժողովրդից պատնեշված

Ժողովրդի շնորհիվ, ժողովրդից պատնեշված

Լրագրող և հեռուստահաղորդավար Արմեն Դուլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երբ նայում ես, թե ինչպես են հանրապետականները եւ իրենց առաջնորոդը հենց այս պահին ոստիկանության օգնությամբ փորձում իրենց կուսակցական նիստը արգելափակել ժողովրդից, տխուր փիլիսոփայական մտքեր են ծագում... Անհասկանալի երեւույթ է՝ Հայաստանի բոլոր նախագահները այս կամ այն կերպ իշխանության են եկել Ղարաբաղյան շարժման շնորհիվ... Չլիներ այդ շարժումը, Լեւոն Տեր Պետրոսյանը երեւի կշարունակեր մնալ Մատենադարանի գիտական քարտուղար, Ռոբերտ Քոչարյանը Ստեփանակերտի մետաքսի կոմբինատում անպայման մի պաշտոն կունենար, միգուցե նույնիսկ տնօրենի, իսկ Սերժ Սարգսյանը կոմսոմոլի լուծարումից հետո ենթադրաբար կզբաղվեր բանասիրությամբ... Բոլորն էլ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ շարժման շնորհիվ են նախագահական կարիերա սարքել ու բոլորն էլ աշխատել են ԺՈՂՈՎՐԴԻՑ պատնեշվել... Ոմանք նույնիսկ ԺՈՂՈՎՐԴԻ վրա կրակելով.... Մի քիչ սիրուն չի՝ ուրիշ երկրների նախագահներ ամենեւին էլ հուժկու ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ շարժումների արդյունքում չեն իշխանության եկել, բայց իրենց ԺՈՂՈՎՐԴԻ հետ շատ ավելի բարյացակամ են վարվում... Ինչ որ հոգեբանական պրոբլեմ կա այստեղ.... Միգուցե նույնիսկ ինչ որ չափով հոգեբուժականին հասնող...»