Ուկրաինան կատարեց իր ընտրությունը` ԵՄ

Ուկրաինան կատարեց իր ընտրությունը` ԵՄ

«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ուկրաինան կատարեց իր ընտրությունը`ԵՄ-ի հետ ասոցացումն այլընտրանք չունի: Իհարկե, հեշտ օրեր չեն սպասվում նրան: Բայց այդ ռիսկաշատ երկրի համարձակությունը բավարարեց անտեսելու իր քառատվելու, աշխարհից «որպես իրավաբանական սուբյեկտ վերանալու» ռուսական հոխորտանքները, որ հնչել էին օրերս կամ Ռուսաստանի հետ սկսված առեւտրային պատերազմը: Անգամ Վիկտոր Յանուկովիչը չի ցանկանում կատարյալ կախվածություն ունենալ Կրեմլից: Կփրկվի նաեւ Վրաստանը, չնայած յուր վարչապետի խաղերին ու Մաքսային միության վերաբերյալ բազմանշանակ հայտարարությանը, որն ավելի շատ ժամանակ շահելու քայլ է: Մոլդովային էլ կօգնեն չսառել ձմռանը, ինչպես Ռոգոզինն էր Մերձդնեստրում հոխորտացել այն դեպքում, եթե Մոլդովան ստորագրի ասոցացման համաձայնագիրը: Հայաստանի վերաբերյալ ԵՄ-ը դեռ կոշտ քայլ չի անի մինչեւ Վիլնյուս. նախ ժամանակ է տվել Հայաստանի իշխանությանը վերակողմնորոշվելու եւ իր քայլն ուղղելու, ինչի համար էլ այս պահին Սերժ Սարգսյանին ռուսական ճնշման զոհ են համարում, որքան էլ որ իշխանության ներկայացուցիչները պնդում են, թե նրան ճնշող չի եղել եւ իրենց կամոք են որոշում ընդունել: Նաեւ մինչեւ նոյեմբեր Վիլնյուսյան գագաթաժողովն ու Արեւելյան գործընկերությունը չձախողելու համար միառժամանակ կուլ կտան հայկական քցոցին, որպեսզի Վիլնյուսում գոնե Ուկրաինան, Մոլդովան ու Վրաստանը ստորագրեն ասոցացմ,ան համաձայնագրերը: Դրանից հետո կինոն կսկսվի... 



Իսկ Եվրասիական մաքսային միությունում Հայաստանը թող չսպասի արքայական աթոռ. մի տաբուրետկա են տալու Աբխազիայի, Հարավային Օսիայի կողքը նստելու համար: Բա ի՞նչ. հո՞ Ղազախստանին, Բելառուսին ու Ռուսաստանին հավասար տղա չի... 

Ի~նչ վիճակի են հասցրել 2 տասնամյակ առաջ անհավասար պատերազմում ազիկներին հաղթած-լացացրած ազգին ու երկրին, որի բանակը մի ժամանակ տարածաշրջանում ամենամարտունակն էր համարվում, որ արդեն վախենում է ռուսական թեթեւ քամիներով ադրբեջանական հոխորտանքներից ու սարսափահար մտնում է Եվրասիական միություն»: