Կաթողիկոսը խուլիգաններ է բուծում եւ հովանավորում

Կաթողիկոսը խուլիգաններ է բուծում եւ հովանավորում

Արթուր Հայրապետյանը գրում է. «Մի քանի օր առաջ մտերիմներիցս մեկը հրավիրված էր կենտրոնի Սուրբ Սարգիս եկեղեցի` մասնակցելու պսակի արարողությանը (ի դեպ, այդ պսակը պետք է Տեր Հակոբը կատարեր): Եկեղեցու բակում ականատես է եղել մի տհաճ միջադեպի, թե Տեր Հակոբը խուլիգանին հարիր պահվածքով ինչպես է հարձակվում եկեղեցու գրասենյակի աշխատողի վրա, հայհոյում եւ բռունցքներով հարվածում...



Երբ Տեր Հակոբին տեղափոխեցին ուրիշ եկեղեցի` ծառայության, շատերն ըմբոստացան, որ «հավատավոր», «օրինապահ» եւ «տիպար» հոգեւորականին ազատել են աշխատանքից: Այս բոլորից հետո այդ նույն Տեր Հակոբը, սրբի կերպարանք ընդունած, մտնում է եկեղեցի ու պսակ կատարում եւ վերջում էլ, առանց ամաչելու, «բարոյական խրատ» կարդում նորապսակների գլխին: Կարծում եմ` Վեհափառը տեղյակ չի կամ էլ գիտի ու հովանավորում է նմանատիպ համագյուղացի «եկեղեցասեր հոգեւորականներին»: