ԳՄ-ն հայտնվել է այնտեղ, որտեղ հիմա է

ԳՄ-ն հայտնվել է այնտեղ, որտեղ հիմա է

Վարդգես Օվյանը գրում է. «Կարծեմ հոկտեմբերի կեսերին պիտի կայանա ՀՀ գրողների միության համագումարը: Որքան մամուլից հայտնի է, այն գրողները, ովքեր կարող են այդ կազմակերպությունը ճահճից հանել, հայտարարել են, որ չեն առաջադրվելու որպես ՀԳՄ նախագահի թեկնածու: Միաժամանակ, մամուլում գրողների կարծիքներ են հնչում, թե նրանք ինչպիսին են պատկերացնում ապագա միությունը: Ու գրեթե բոլորն էլ շատ խելացի կարծիքներ են հայտնում ապագա նախագահի անելիքների մասին ու հավատով սպասում, որ վերջինս՝ նորընտիր այդ նախագահը, ԳՄ-ն կհանի ներկայիս ճահճից...



Հարգելիներս, եթե ԳՄ-ում որեւէ դրական փոփոխություն իրականացնելու ընդունակ կամ նման ցանկություն ունեցող գրողներն արդեն նախապես հայտնել են, որ չեն առաջադրվելու, ովքե՞ր պիտի այդ կազմակերպությունը փորձեն մաքրել զանազան աղտեղություններից, գրական կոմերսանտներից, չարչիներից ու այլ չարիքներից: Նրա՞նք, որոնց մասնակցությամբ, աջակցությամբ կամ, լավագույն դեպքում, լուռ համաձայնությամբ ԳՄ-ն հայտնվել է այնտեղ, որտեղ հիմա է... Հրաշքներ թերեւս լինում են, բայց ո՛չ իրական կյանքում, եւ դուք դա ինձնից լավ գիտեք»: