54 մլն Նունե Եսայանի կակոյ նիբուձ համերգի վրա՞...

54 մլն Նունե Եսայանի կակոյ նիբուձ համերգի վրա՞...

 Գոհար Աբրահամյանը գրում է. «54 մլն Նունե Եսայանի կակոյ նիբուձ համերգի վրա՞... Կառավարություն, լավ չե՞ս… չգիտեմ որքանով ա հավաստի էս գույժը (թեեւ կասկածելու առիթ չունեմ, նենց չի, որ առաջին դեպքն ա), բայց դուք ո՞վ եք, որ իմ աշխատած փողը սենց ջուրը գցեք... սկի ուրիշ տեղ չկա՞ր էդ փողը ծախսելու… Երեւանում 1 սենյականոց բնակարանների գինը տատանվում ա 8-18 միլիոնի միջեւ, երեք հատ տուն առնեիք անկախության սերնդի երիտասարդ կարիքավոր ընտանիքների համար, սահմանամերձ գյուղերի բնակիչների մի ամսվա լույսի փողը մուծեիք, մի գյուղի ճամփա սարքեիք… Աղետի գոտու անունն ամաչում եմ տամ… Ու հլը թող փորձի մեկն ասի, թե տենց համերգներն էլ են պետք… ՊԵՏՔ ՉԵՆ… գոնե դասական համերգ կազմակերպեիք, չնայած դուք էդքան չկաք, որ դասական երաժշտություն կարենաք լսել… Ուֆ աման… առջեւում դեռ Երեւանի տոնն ա… դեռ մի քանի միլիոն դրամներն ու «Սերեբրոյի» կիսամերկ աղջիկների կատարմամբ մամա լյուբաներ…»: