Սուրեն Խաչատրյանի արժանի հետևորդը

Սուրեն Խաչատրյանի արժանի հետևորդը

Աղմկահարույց դեպքերի արդյունքում Սյունիքի մարզպետ նշանակված Վահե Հակոբյանի նշանակվելուն պես հույսեր արթնացան, որ վերջապես մարզը թեթևացած շունչ կքաշի տխրահռչակ նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հեռացումից հետո և երիտասարդ նորեկ մարզպետն էլ կլծվի մարզի առողջացման գործընթացին՝ ցրելով նաև հանրության մոտ ձևավորված տեսակետը, թե իր մարզպետ դառնալու միակ արժանիքը Պղմձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանի որդի լինելն է:



 



Սակայն ԱԺ երբեմնի ամենաերիտասարդ օրենսդիրը և այժմ էլ ամենաերիտասարդ մարզպետը պաշտոնավարման երեք ամիսների ընթացքում մնաց աննշմար՝ ապացուցելով, որ Սուրեն Խաչատրյանի արժանի հետևորդն է ու կարողանում է աշխատել անգամ Խաչատրյանի թիմի հետ:



 



Թեև հանուն արդարության Վահե Հակոբյանը դեռևս զիջում է նախորդին՝ քրեական պատմությունների մեջ ներգրավվածության առումով, սակայն իր վարքագծով հավակնում է հասնել լրագրողների հանդեպ «առանձնակի» սեր տածող Սուրեն Խաչատրյանին:



 



Երեկ Վահե Հակոբյանն այնքան նյարդայնացավ կադրային փոփոխությունների մասին մեր անմեղ հարցից, որ սկսեց նույնիսկ բղավել և կասկածներ հայտնել մեր լրագրող լինելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ Հակոբյանը մարզպետ է նշանակվել այս տարվա հուլիսի 13-ին և մոտ օրերս կլրանա նրա պաշտոնավարման 100 օրը:



Վահե Հակոբյանի հետ հարցազրույցը կարդացեք «Հրապարակ» օրաթերթի վաղվա համարում։