Հիշողություններ

Հիշողություններ

 



 



ԼԵՎՈՆ ՄՈՒՇԵՂԻ ՂԱԶԱՐՅԱՆ



ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԿԻՆՈՆԿԱՐԻ ՍՑԵՆԱՐ



 




ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ



 



 



 




0
Մակագրի (տիտրի) հետ
1993 Թ: ԵՐԵՎԱՆ: ԱՇՈՒՆ:
ԷՔՍՏԵՐԻԵՐ: ՓՈՂՈՑՆԵՐ:
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ: Երեւանցիներ:



Մոմերով լուսավորված հատուկենտ բնակարաններով մութ փողոցներ: Նավթի ցիստեռ-նների մոտ շարված հերթեր, ծառերի ճյուղերի խուրձեր տեղափոխող մարդիկ:
-------------------------------------------------------------------------------------------------------------
1



1993 Թ: ԵՐԵՎԱՆ: ԱՇՈՒՆ:
ԻՆՏԵՐԻԵՐ: «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ:
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ: Մարի (85- 90 տ.), Արեւիկ (50-55 տ. Մարիի դուստր), Արամ (20-22 տ.,Արեւիկի որդին), Աստղիկ (18-20 տ., Արեւիկի դուստրը), Ստեփան (55-58 տ., Արեւիկի ամուսինը), մարդիկ:



Կենսական տարրական պայմանների բացակայության պատճառով, Արեւիկի ընտա-նիքը մեկնում է արտերկիր: Մարին ճանապարհում է հարազատներին: Տխուր են:
ԱՐԵՎԻԿ – Մայրիկ, այստեղ ապրելու տեղ չէ, իզուր ես մնում:
ՄԱՐԻ - Աղջիկս, ինչ էլ լինի՝ կդիմանամ, իմ երկրից չեմ հեռանա:
ՍՏԵՓԱՆ – Մայրիկ, Արեւիկը միշտ կողքիդ է եղել, առանց նրա դժվար կլինի…
Հուզունահար Մարին լուռ է: Ընտանիքը երկար ու հուզաշաղ համբուրում է նրան, անց-նում է անցակետը:
------------------------------------------------------------------------------------------------------------
2



1993 Թ: ԵՐԵՎԱՆ: ԱՇՈՒՆ:
ԻՆՏԵՐԻԵՐ: 60- ԱԿԱՆՆԵՐԻ ՈՃՈՎ ԿԱՀԱՎՈՐՎԱԾ ԵՐԿՍԵՆՅԱԿԱՆՈՑ ԲՆԱԿԱՐԱՆ:
ԳՈՐԾՈՂ ԱՆՁ: Մարի:



Մութ բնակարան: Մարին երկու մոմերով լուսավորում է հյուրասենյակը, նավթավառի վրա թեյաման է դնում: Ընկնում է հիշողությունների գիրկը:
------------------------------------------------------------------------------------------------------------------
3
1915 Թ.: ՎԱՆ: ՁՄԵՌ: ԱՐԵՎԱԾԱԳ:
ԷՔՍՏԵՐԻԵՐ: ԱՅԳԵՍՏԱՆ: ՆՈՐԱՇԵՆ ԹԱՂԱՄԱՍԸ: ԱՅԳՈՒ ՄԵՋ ՀԱՐՈԻԹ-ՅՈՒՆ ԱԶՆԱՎՈՒՐՅԱՆԻ ԵՐԿՀԱՐԿԱՆԻ ՏՈՒՆԸ:
ԻՆՏԵՐԻԵՐ: ԳՈՐԳԵՐՈՎ, ՊԱՏԻ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԺԱՄԱՑՈՒՅՑՈՎ, ԸՆԿՈՒԶԵ ԿԱՀՈՒՅՔՈՎ ԵՎ ԱՆԹԱՓԱՆՑ ՎԱՐԱԳՈՒՅՐՆԵՐՈՎ ԿԱՀԱՎՈՐՎԱԾ ՀՅՈՒՐԱ-ՍԵՆՅԱԿ:
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ: Հարություն Ազնավուրյան (60 տ. ), Ռուբեն (նրա տղան, 33 տ. ), Ալիս (Ռուբենի կինը, 28 տ.), Մարտիրոս (28 տ.) , Անի (նրա հղի կինը, 26 տ.), Էմանուել (30 տ.), Լիլիթ (նրա կինը, 26 տ.):



Վաղ առավոտ: Մոմերով լուսավորված հյուրասենյակ: Հարություն Ազնավուրյանը գամված է անկողնուն: Սամվելին ճանապարհելու առիթով՝ Հարությունի տղաներն ու հարսները չեն քնել, թեյասեղանի շուրջ զրուցում են: Սամվելը նայում է ժամացույցին:
ՍԱՄՎԵԼ– Իմ գնալու ժամանակն է:
Հագնում է վերարկուն, նստում է հոր՝ Հարությունի կողքին, կարոտագին հայացքով աչքերի մեջ նայելով՝ շոյում է նրա ձեռքերը, ապա երկար համբուրում է:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ –Որոշումդ չփոխեցի՞ր:
ՍԱՄՎԵԼ – Ո՛չ, հայրիկ:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ –Պոլիս մի՛ վերադառնա, պատերազմ է, փորձանքից հեռու մնա…
ՌՈՒԲԵՆ – Զուր ես գնում, Սամվե՛լ:
ՄԱՐՏԻՐՈՍ – Մեզ չես լսում:
ՍԱՄՎԵԼ – Խոստացել եմ, ինձ են սպասում, կիսատ գործեր ունեմ, մի անհանգստա-ցեք:
ԼԻԼԻԹ - Արդեն գնո՞ւմ ես, սպասիր՝ երեխաներին արթնացնեմ:
ՍԱՄՎԵԼ – Պետք չէ, քնից մի կտրիր, կառապանն ինձ է սպասում:
ՌՈՒԲԵՆ – Սամվել, զգույշ կլինես:
ԼԻԼԻԹ - Սամվել, Լուսինեն ի՞նչ ասաց, որ այդքան անտրամադիր ես:
ՍԱՄՎԵԼ – Մյուս շաբաթ նշանադրությունն է…
ԼԻԼԻԹ - …………………………………………………………………………………
Սամվելը հրաժեշտ է տալիս ընտանիքին:
Փողոցում կառք է նստում: Կառքը շարժվում է:
---------------------------------------------------------------------------------------------------------
4



1915 Թ.:ՎԱՆԻ ՆԱՀԱՆԳ:
ԷՔՍՏԵՐԻԵՐ- ԻՆՏԵՐԻԵՐ: ԷՐԻՆ ԳՅՈՒՂԻ ԿԵՆՏՐՈՆԸ:
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ: Թուրք ժանդարմներ, գյուղացիներ:



Գյուղի կենտրոնում հավաքված անհանգիստ գյուղացիները պահանջում են թալանած անասուններին հետ բերել: Ժանդարմներից երեքը նժույգներով նրանց շուրջն են պտ-տվում:
Ա. ԿԻՆ - Խուզարկության անվան տակ մեզ թալանեցին, բոլոր անասունները տարան:
Բ. ԿԻՆ – Մեր անասուններն էլ տարան:
ԺԱՆԴԱՐՄ – Մենք անասուններ չենք տեսել, ի՞նչ անասուններ:
ԴԵՌԱՀԱՍ ՏՂԱ – Մեզանից պահանջվող տուրքը տարաք, հիմա ի՞նչ եք ուզում: Անասուններն ո՞ւր տարաք:
Դեռահասը եւ նրա ընկերները, կենդանիներին գտնելու հույսով, տարբեր կողմեր են ուղ-ղվում: Ժանդարմները գնում են նրանց հետեւից:
ԺԱՆԴԱՐՄ - Անհավատներ, նրանք այլեւս ձերը չեն, մեզ են պատկանում, վերցնելու իրավունք չունեք:
ԿԻՆ (բղավելով) –Ձեզ հերիք չէ՞ր մեր տված «իանեն»: Բոլորը տարաք, էլ մեզ յուղ, ոչխար, ցորեն, գարի չմնաց…
ԾԵՐ ԿԻՆ – Չէ՛, հերիք չէ՛, մեզ սովամահության են մատնում:
ԺԱՆԴԱՐՄ – Մենք սուլթանի հրամանն ենք կատարում:
ԴԵՌԱՀԱՍ ՏՂԱ - Անասունները հետ բերեք…
Ժանդարմները շրջապատում են դեռահասին:
ԺԱՆԴԱՐՄ - Անհավատ անասուն, լռի՛ր:
Տղան ժանդարմների մտրակների հարվածներից կուչ է գալիս, գալարվում է: Նրան օգնության հասած տարեց գյուղացիները ժանդարմների հարվածներից գետնին են տա-պալվում, հայտնվում են ձիերի ոտքերի տակ: Խառնաշփոթ է: Կանայք ու երեխաները սարսափահար ճչում են:
------------------------------------------------------------------------------------------------------------
5



1915 Թ.: ՓԵՏՐՎԱՐ: ՎԱՆԻ ՆԱՀԱՆԳ:
ԷՔՍՏԵՐԻԵՐ: ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂ:
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ: Թուրք սպա, ժանդարմներ, գյուղացիներ:



Տեսնելով գյուղ մտնող թուրքերին՝ գյուղացիները փախչում մտնում են տները: Թուրքերը, բաժանվելով խմբերի, իջնում են ձիերից, մտնում են բանակից խուսափող հայերի տները:
Տներից մեկը: Զորակոչից խուսափող Գրիգորի ծնողները սառնասրտորեն են ընդունում թուրքերին:
ԹՈՒՐՔ ՍՊԱ - Ո՞ւր է տղադ, ինչո՞ւ է փախչում ծառայությունից: Ո՞ւր է թաքնվել անհավատը, ասա՛:
ԳՐԻԳՈՐԻ ՄԱՅՐ – Չգիտեմ…
ԹՈՒՐՔ ՍՊԱ - Հայերիդ վերջը եկել է, բոլորդ կոտորվելու եք, Թուրքիայում հայ չպետք մնա:
Տարեցներին ներսում թողնելով, այրում են տունը: Խմբերը մյուս տներն են այրում: Հրդեհվող տներից եկող լացուկոծին, աղերսական կանչերին եւ հիշոցներին են միացել շների հաչոցներն ու կաղկանձները:
-----------------------------------------------------------------------------------------------------------
6
1915 Թ: ԹԻՖԼԻՍ: ՓԵՏՐՎԱՐ:
ԻՆՖԵՐԻԵՐ: ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԸ:
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ: Հովհաննես Թումանյան (46 տ,), Անդրանիկ Օզանյան (50 տ.), Օլգա (Թումանյանի կինը, 44 տ.), Նվարդ (Հովհ. Թումանյանի դուստրը, 23 տ.):



ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ – Թուրքերը, ընդհանուր զի-նահավաքի պատրվակով, հասարակական վայրերից հավաքում են երիտասարդներին ու նրանց անմիջապես հեռացնելով բնակավայրից՝ տանում են անհայտ ուղղությամբ: Ծառայությունից խո-ւսափողների տները հրդեհում են:
Քուրդ հրամանատարների կարգադրությամբ՝ Աղբակի եւ Գավեշի 350 հայերի եւ ասո-րիների ստիպել են ձյունից մաքրել Բաշկալայից մինչեւ Գավեշ տանող ճանապարհը, որից հետո տեղնուտեղը գնդակահարել են:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ – Տաճկահայերի կոտորած է: Տղամարդկանց հավաքում են հայերին մարտական ուժերից զրկելու նպատակով: Ռուսական բանակում ծառայող 150-200 հազար հայ զինվորներն ուղարկվել են ռուս-գերմանական եւ ռուս-ավտրիական ճակատ: Իսկ ո՞վ է տեր կանգնելու Արեւմտահայաստանի բնակչությանը, ո՞վ է փրկելու նրանց բնաջնջումից, ո՞վ է պաշտպանելու հայկական հողերը:
ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ- Վան ուղեւորվելու մեր պահանջը, հուսով եմ, կկատարվի:
ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆ – Բայց ինչո՞ւ է որոշումն ուշանում: Հայ կամավորները ռազմա-կան ոգով են քաջալերված, պետք չէ այդ ոգին մարել:
------------------------------------------------------------------------------------------------------------------



7
ՄԱՐԻՆ ՀԻՇՈՒՄ Է:
1915 Թ.: ՎԱՆ: ԱՊՐԻԼ:
ԷՔՍՏԵՐԻԵՐ: ԲԵՐԿՐԻ ԳԱՎԱՌԻ ԵԿՄԱԼ ԳՅՈՒՂ: ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ:
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ: Թուրք հեծյալ ժանդարմներ, գյուղացիներ, Արման (12 տարե-կան, բարձրահասակ տղա):



Ժանդարմները, 18- 45 տարեկաններին հավաքագրելու համար, ձիերով շրջում են գյու-ղում, առաջինը պատահում են Արմանին:
Ա. ԺԱՆԴԱՐՄ – Տղա, Զիա բեյի հրամանն է, հետեւիր մեզ:
Արմանին հանձնում են գյուղի ծայրին սպասող երկու ոստիկանի, գնում են նորերին բերելու: Աստիճանաբար 20 հոգանոց խումբ է հավաքվում:
Ա. ԺԱՆԴԱՐՄ - Դե, շարժվեք, գնում ենք ճանապարհ վերանորոգելու, Զիա բեյի հրա-մանն է:
-------------------------------------------------------------------------------------------------------------
8
1915 Թ.: ԲԵՐԿՐԻ: ԳԱՐՈՒՆ:
ԷՔՍՏԵՐԻԵՐ: ԲԵՐԿՐԻ: ՃԱՆԱՊԱՐՀ: ՁՈՐ: ԲԱՆԴԻՄԱՀՈՒ ԳԵՏԸ:
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ: Եկմալ եւ այլ գյուղերի բնակիչներ, ժանդարմներ:



Հավաքագրված գյուղացիները հողե ճանապարհի մեծ ու փոքր քարերն են հեռացնում, փոսերն են լցնում, անհարթ մակերեսներն են հարթեցնում:
Յուրաքանչյուր խումբ բաղկացած է 60 – 100 հոգուց: Ժանդարմները շրջում են նրանց մեջ, հրահանգներ տալիս, գոռում: Հեռվում կրակոցների խուլ արձագանք է: Ժան-դարմները եկմալցիներով լրացված խմբից 25 հոգու իջեցնում են ձորը եւ գետի ափի երկարությամբ տանում: Երկարատեւ աշխատանքից հետո Արմանը հոգնել է, հազիվ է շարժում ոտքերը:
Երկար ճանապարհ անցնելուց հետո ժանդարմները խմբին կանգնեցնում են գետի եզրին:
ԺԱՆԴԱՐՄ – Կանգնե՛ք, սպասեք մյուս խմբի գալուն: Չշարժվեք:
Լուռ սպասում են: Արմանն անհանգիստ դողում է: Անսպասելիորեն հայտնված զինված թուրքերը հրացաններն ուղղում են նրանց վրա: Արմանը փորձում է փախչել, բայց ան-միջապես մյուսների հետ գնդակահարվում է: Սպանվածները թափվում են գետը, մյուս-ներին, ոտքերով հրելով, գցում են նրանց վրա:
-----------------------------------------------------------------------------------------------------------
9



1915 Թ.: ՎԱՆ: ԳԱՐՈՒՆ:
ԻՆՏԵՐԻԵՐ: ԱԶՆԱՎՈՒՐՅԱՆՆԵՐԻ ՏՈՒՆԸ:
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ: Հարություն Ազնավուրյան (60 տ. ), Ալիս (28 տ.), Անի (26 տ.), Լիլիթ (25 տ.), Մարի (Հարությունի թոռը, 8-9 տ, Սոնա (Հարությունի թոռը, 5-6 տ., Կոնստանդին ( 8-10 տ.), Ռաֆայել (6-7 տ), Ագապի (5-6 տ.): Աննա (7-8 տ.), Անուշ (5 տ.), Արմինե (2 տ.):



Հյուրասենյակ: Հարությունը շրջապատված է թոռներով: Առաջին հարկից ծննդաբերող Անիի բղավոցներն են լսվում:
ՄԱՐԻ - Մեծ հայրիկ, ինչո՞ւ են Նոր տարին մարտին նշել:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Որովհետեւ գարուն էր, զարթոնք, բնությունն արթնանում էր, ծառերը ծաղկում էին:
ՄԱՐԻ - Բայց դա ե՞րբ էր:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Շատ վաղուց, աղջի՛կս:
Անին երկունքի ցավերից ավելի ուժգին է ճչում: Մարին, Սոնան եւ Ագապին վազում են առաջին հարկ: Սենյակի դուռը կիսաբաց է, օգնության եկած կանայք Անիի շուրջն են պտտվում, խորհուրդներ են տալիս: Անին ցավերից շարունակ ճչում է: Քիչ անց լսվում է նորածնի ճիչը:
ԿԱՆԱՅՔ- Անի՛, աչքդ լույս, տղա՛ է:
Լիլիթն արագ բարձրանում է հյուրասենյակ՝ լավ լուր հաղորդելու սկեսրայրին: Հարու-թյունն ուրախ ժպիտով դիմավորում է:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ- Լիլիթ, տղա ծնվե՞ց:
ԼԻԼԻԹ - Այո՛, հայրիկ…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ - Անունն Արամ դնենք, Արամի պատվին:



10
1915 Թ.: ՊՈԼԻՍ:
ԻՆՏԵՐԻԵՐ: ՍԱՄՎԵԼ ԱԶՆԱՎՈՒՐՅԱՆԻ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՍՐԱՀԸ:
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ: Սամվել Ազնավուրյան (25 տ.), Գոհար Սողոմոնյան (20 տ.):



Ներս մտնելով տաղավար՝ նրբիրան գեղեցկուհին Սամվելին ստիպում է մոռանալ բան ու գործ եւ զմայլվել իրենով:
ԳՈՀԱՐ - Բարե՛ւ ձեզ: Կանացի հագուստ կարո՞ւմ եք:
ՍԱՄՎԵԼ - Այո՛, օրիորդ:
ԳՈՀԱՐ –Առջեւում ծննդյանս տարեդարձն է, ցանկանում են նոր հագուստով ներկա- յանալ:
ՍԱՄՎԵԼ - Եվ քանի՞ տարեկան կդառնաք…
ԳՈՀԱՐ – Քսան:
ՍԱՄՎԵԼ - Դուք շատ գեղեցիկ եք: Երբ ներս մտաք, մի պահ վարանեցի, կարծեցի սխալ մամբ եք տաղավարում հայտնվել եւ ուր որ է կհեռանաք:
ԳՈՀԱՐ - Դուք պոլսեցի չե՞ք:
ՍԱՄՎԵԼ – Ոչ, Վանից եմ: Անունս Սամվել է, Սամվել Ազնավուրյան:
ԳՈՀԱՐ - Զեզ շատ են գովում:
ՍԱՄՎԵԼ – Հագուստի ձեւն արդեն որոշե՞լ եք:
ԳՈՀԱՐ – Ոչ: Թող Ձեր որոշմամբ լինի… Հիմա, անկեղծ ասած, ինձ համար ոչինչ կա-րեւոր չէ: Վախով եմ ապրում, անհույս: Հայերի վիճակն օրըստօրե ծանրանում է:
ՍԱՄՎԵԼ – Սարսափելի կլինի, եթե հայերի համբերությունը սպառվի: Վանի երիտա-սարդները ոտքի են կանգնել, նրանց եւ ոստիկանների միջեւ ընդհարումներ են սկսվել:
-------------------------------------------------------------------------------------------------------------
11



1993 Թ: ԱՇՈՒՆ: ԵՐԵՎԱՆ: ՎԱՐՇԱՎԱ:
ԻՆՏԵՐԻԵՐՆԵՐ: ՄԱՐԻԻ ԲՆԱԿԱՐԱՆԸ: ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ ԱՊՐՈՂ ԱՐԵՎԻԿԻ ԲՆԱԿԱՐԱՆԸ:
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ: Մարի (85- 90 տ.), Արեւիկ (Մարիի դուստրը, 55 տարեկան):



Երեկո: Վառվող մոմերով կիսամութ սենյակը հանկարծ լուսավորվում է: Հեռախո-սազանգեր լսելով՝ Մարին թողնելով մեքենագրելը, մոտենում է հեռախոսին:
ՄԱՐԻ - Այո՛, ես քեզ լսում եմ, Արեւի՛կ:
ԱՐԵՎԻԿ (Վարշավայից) – Մամ, ինչպե՞ս ես:
ՄԱՐԻ – Լավ եմ:
ԱՐԵՎԻԿ - Երեկվանից զանգահարում եմ, բայց չես պատասխանում, ո՞ւր էիր:
ՄԱՐԻ - Միշտ տանն եմ եղել, աղջիկս, զանգեր չեն եղել: Հովհարային անջատման պատճառով երբեմն հետախոսակայանները խափանվում են: Երեխաներն ինչպե՞ս են, լավ տեղավորվեցի՞ք:
ԱՐԵՎԻԿ – Վարշավայում ապրելու գերազանց պայմաններ կան: Արտաշեսը մի քանի օրից գալու է, մա՛մ, ի՞նչ կլինի, նրա հետ արի:
ՄԱՐԻ - Ես Վարշավայում 20 տարի առաջ եմ եղել: Արտաշեսն ո՞վ է:
ԱՐԵՎԻԿ – Ինձ ճիշտ չհասկացար, ապրելու համար արի, առանց քեզ դժվար է:
ՄԱՐԻ – Հայաստանյան պայմանները ժամանակավոր են, հիմա ուրիշի տիրապետու-թյան տակ չենք, մեր դարավոր երազած անկախ պետությունից պետք չէր փախչել: Իմ մասին մի՛ մտածիր, լավ եմ:
ԱՐԵՎԻԿ – Մա՛մ, ինձ մի՛ մեղադրիր, Երեւանում ապրելու տարրական պայմաններ չկան, երբ վիճակը քիչ փոխվի՝ կգանք:
ՄԱՐԻ - Աղջիկս, միշտ հիշիր, ինչ էլ լինի՝ քո ժողովրդից դու հեռանալու իրավունք չունես:
---------------------------------------------------------------------------------------------------------



12
1915 Թ. ՎԱՆ: ԳԱՐՈՒՆ: ԵՐԵԿՈ :
ԻՆՏԵՐԻԵՐ: «ԱՇԽԱՏԱՆՔ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ: Արամ Մանուկյան (Սարգիս (Սերգեյ) Հովհաննիսյան, 33 տ.), Իշխան Պողոսյան- Միքայելյան (դաշնակցական, հայդուկապետ, «Աշխատանք» շաբաթաթերթի խմբագիր, 32 տարեկան), Հմայակ Մանուկյան, Բուլղարացի Գրիգոր (Գրիգոր Գեզիրյան, 35 տ.), Արշակ Վռամյան:



ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ – Շատախում Հովսեփ Չալոյանին եւ ծառայությունից խուսափող մի շարք երիտասարդների ձերբակալել են: Շուկան փակ է: Ամենուր խռովություններ են: Այգեստանի փողոցներում ու հրապարակներում ժողովուրդն ըմբոստ ելույթներ է ունենում: Երիտասարդները կտրուկ հրաժարվում են ծառայելուց:
ԲՈՒԼՂԱՐԱՑԻ ԳՐԻԳՈՐ – Որովհետեւ հայերին տանում են ծառայության, բայց զենք չեն տալիս, ամեն հնար գտնելով սպանում են:
ԱՐՇԱԿ ՎՌԱՄՅԱՆ – Կառավարությունը մեր պատասխանին է սպասում: Ջեւդեթը համաձայն է 300 աշխատավոր զինվորացուներ վերցնելով բավարարվել եւ վերջ տալ հայ զինվորագրությանը:
ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ –Զինվորացուների ցուցակ կազմելու համար, խումբը պտտվում է թաղից թաղ, տնից տուն, բայց ոչ մի արդյունք: Երիտասարդները գիտակցաբար խուսափում են ծառայելուց:
ԻՇԽԱՆ (զայրացած) – Ստացվում է, հայերն ապստամբության դրոշ են բարձրաց-նում: Կռվե՞լ: Համեցեք, բայց դրա օրը դեռ չի հասել, ժամանակը չէ, այժմ հարկավոր է բանակցել Ջեւդեթի հետ, ամեն կերպ զերծ մնալ լարվածության ահագնացումից:
ՀՄԱՅԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ – Քուրդ սուրհանդակ Նուրոյի հայտնած վերջին տեղեկու-թյունների համաձայն կառավարությունը մոտ օրերին հայերին կոտորելու նոր պատ-րաստություն է տեսնում: Ջեւդեթը զինում է Վանի մուսուլման բնակիչներին ու խոս-տանում նրանց հայերի ունեցվածքը:
Զիա բեյը բոլոր քրդերին զգուշացրել է, որ հայերին պաշտպանելու, նրանց թաքցնելու դեպքում կրակի կտա բոլորի տները ու նրանց հանդեպ խիստ պատիժ կկիրառի: Մեկ օրվա մեջ Զիա բեյը, Կոփ Մահուդի թոռ Ամար բեյը եւ Ֆարհոն, իրենց 600 ձիա-վորներով, իրականացնելու են Վերին Թիմարի, Սարայի կառավարիչ Շարաֆ բեյը եւ Արիֆ բեյը` Արճակի շրջանի եւ Վարի Թիմարի, Շաքիրի տղա Լեզգին` Հայոց ձորի, Հուսեին փաշայի տղան՝ Արծկե - Ալջավազի կոտորածները:
-------------------------------------------------------------------------------------------------------------



13



1915 Թ.: ՎԱՆ: ԳԱՐՈՒՆ: ՔԱՂԱՔԱՄԵՋ:
ԻՆՏԵՐԻԵՐ: ՎԱՆԻ ԿՈՒՍԱԿԱԼԻ ՊԱԼԱՏԸ:
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ: Կուսակալ Ջեւդեթ, Իշխան Պողոսյան-Միքայելյան:



ՋԵՎԴԵԹ - Իշխան, Շատախում խռովություններ են, այնտեղ ճանաչված անձ ես, քեզ համակրում են: Խնդրում եմ, ընկերներիդ հետ անմիջապես գնա Շատախ եւ խռո-վություններին վերջ տուր: Հավատում եմ, որ խաղաղություն կհաստատես: Թուրքերն ու հայերը պետք է առաջվա նման եղբայրական համերաշխ կյանքով ապրեն:
ԻՇԽԱՆ – Կուսակալ, դրությունը լարված է, իմ ժողովուրդը դժնդակ օրեր է ապրում, ամեն օր հազարավոր անմեղ զոհեր ենք տալիս: Վանի վիլայեթի հայությունը հուսա-հատված է, չի հավատում կառավարության խոստումներին:
ՋԵՎԴԵԹ – Հարգում եմ քեզ: Հայերի դրությունն ինձ էլ է հուզում: Պատրաստ եմ քո եւ Արամի հետ քննարկել եւ ուղղել իմ բոլոր սխալները, եթե գործել եմ: Չեմ ցանկանում, որ հայերի վիճակն ավելի բարդանա: Քո անվտանգության համար Շատախ կգա նաեւ ոստիկանապետ Վեֆիգը՝ իր մի քանի զինվորներով:
------------------------------------------------------------------------------------------------------------
14



1915 Թ.: ԳԱՐՈՒՆ:
ԻՆՏԵՐԻԵՐ: ՎԱՆ: ՔԱՂԱՔԱՄԵՋ: ՍՈՒՐԲ ՊՈՂՈՍ ԵԿԵՂԵՑՈՒ ՀՐԱՊԱՐԱԿԸ:
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ: Իշխան Պողոսյան- Միքայելյան, Վահան Խռանյան, Միհրան Տեր- Մարգարյան, Քոթոթ Պողոս (Իշխանի զինակիցներ), վանեցիներ:



Ոտքից գլուխ զինված Իշխանը իր սեւ, ամեհի ձին հեծած, խրոխտ ու վես կանգնած է եկեղեցու բակում: Աջ կողմում ձիու վրա թռվռող Միհրանն է, ձախ կողմում՝ Վահանը:
Դանդաղ, գլուխը քորելով, գալիս է Պողոսն ու կանգնում շարքի մեջ: Եռյակը պտույտ է գործում եկեղեցու շուրջը, նայում է եկեղեցու գմբեթի խաչին եւ ձիերը խթանելով առաջ սլանում:
-------------------------------------------------------------------------------------------------------------



15



1915 Թ.: ԳԱՐՈՒՆ: ՀԻՐՃ ԳՅՈՒՂԸ: ԳԻՇԵՐ:
ԻՆՏԵՐԻԵՐ: ՎԱՆ: ՔՅԱՐԻՄ ՕՂԼԻ ՌԱՇԻԴԻ ՏՈՒՆԸ:
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ: Ռաշիդ, Իշխան Պողոսյան- Միքայելյան, Վահան Խռանյան, Միհրան Տեր- Մարգարյան, Քոթոթ Պողոս (Իշխանի զինակիցներ), Վեֆիգ (թուրք ոստի-կանապետ), երեք զինվորներ:




Ջեւդեթի ուղարկած պատվիրակությունը հասնում է Քյարիմ օղլի Ռաշիդի տուն: Ռաշի-դը, ուրախ ժպիտով, դիմավորում է խմբին:
Խնջույք է կազմակերպվել: Խմում են:
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ – Ջեւդեթի հայրը տարիներ շարունակ հաշտ ու համերաշխ կառավա-րեց Վանը, նա մահմեդականների եւ քրիստոնյաների հանդեպ հավասարաչափ արդար էր:
ԻՇԽԱՆ - Բոլորի հետ սիրալիր էր, շատ շինություններ կառուցեց:
ՎԵՖԻԳ - Հայերի մեջ տեսնես կառավարության հանդեպ ո՞վ թշնամություն սերմանեց:
ԻՇԽԱՆ –Թուրքահայերը պաշտպանված չեն, զուրկ են բոլոր իրավունքներից: Հային կարող են ծեծել, տունը թալանել, դստերը առեւանգել, կնոջը բռնաբարել:
ՎԵՖԻԳ (կեղծ ժպիտով) – Հայերը նպաստել են Թուրքիայի զարգացմանը եւ արժանի են միայն հարգանքի:
ԻՇԽԱՆ – Հայերին գնահատում են միայն խոսքով: Տեղաբնակներ լինելով` նրանք զրկված են հողից: Ազդեցիկ ցեղապետերի պաշտպանությանն արժանանալու համար` ստիպված կորցնում են իրենց ունեցվածքի զգալի մասը: Առհասարակ հայ գյուղացի-ները հարկատու են կրկնակի, մինչեւ անգամ եռակի չափով: Հայերը համարվում են աշ-խատուժ, ծառաներ: Ստրկական այդ վիճակից ազատվելու համար հաճախ ստիպված են հեռանալ հայրենի օջախից եւ գաղթել օտար երկրներ:
ՎԵՖԻԳ - Հայերը հրաժարվում են ծառայելուց:
ԻՇԽԱՆ - Հայերն այլեւս իրենց զավակներին չեն հանձնում կառավարությանը, որով-հետեւ նրանց զտում ու կոտորում են:
ՎԵՖԻԳ - Այդպիսի բան չկա, կառավարությունը բոլորին հավասար է վերաբերվում: Հայերը նույնիսկ՝ հարուստ են թուրքերից….
ՌԱՇԻԴ (ոստիկանապետին աչքով անելով եւ քմծիծաղով) - Իշխանն իմ լավագույն բարեկամներից է, թող հարուստ լինի, չեմ բողոքում:
ՎԵՖԻԳ – Հայերը հարստացել, բազմացել, վտանգավոր են դարձել (մտքում): Գինի բերեք: Իշխան, քիչ ես խմում…
--------------------------------------------------------------------------------------------------------
16



1915 Թ.: ԳԱՐՈՒՆ: ՀԻՐՃ ԳՅՈՒՂ: ԳԻՇԵՐ:
ԻՆՏԵՐԻԵՐ: ՌԱՇԻԴԻ ՏՈՒՆԸ:
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ: Ռաշիդ, Իշխան Պողոսյան- Միքայելյան, Իշխանի զինակիցներ, թուրք ոստիկանապետ, երեք զինվորներ, 12 զինված չերքեզներ:



Բոլորը քնած են: Ջեւդեթի հատուկ կարգադրությամբ ներս են խուժում չերքեզները, զենքերը պարզում են Իշխանի եւ նրա զինակիցների վրա: Իշխանը հազիվ է հասցնում ձեռքը ատրճանակին տանել, բոլոր հայերը նույն վայրկյանին նահատակվում են:
---------------------------------------------------------------------------------------------------------



17
1915 Թ.: ՊՈԼԻՍ:
ԻՆՏԵՐԻԵՐ: ԳՈՀԱՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԸ:
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ: Սամվել Ազնավուրյան, Գոհար Սողոմոնյան, Արարատ Սողո-մոնյան (Գոհարի հայրը, 45 տ.), Խաչանուշ Սողոմոնյան (Գոհարի մայրը, 41 տ.), Լեւոն Սողոմոնյան (Գոհարի եղբայրը, 18 տ.), Գոռ Սողոմոնյան (Գոհարի եղբայրը, 15 տ.), Նազելի (Գոհարի ընկերուհին, 21 տ. ), Շողեր (Գոհարի ընկերուհին, 20 տ. ):



ԱՐԱՐԱՏ – Աղջիկս, տարիներն արագ են սահում, դարձար քսան տարեկան, ծնունդդ շնորհավոր: Մարդիկ, հուսախաբված լինելով, կորցրել են գլուխները, ամեն տեղ վտանգ է, ամեն տեղ վախ: Հայերը շփոթված են, շվարած, չգիտեն իրենց անելիքը: Մահը հետեւում է մեզ: Աղջիկս, ամենից առաջ ցանկանում եմ, որ Թուրքիայում խաղաղություն հաստատվի, վերջապես լուծվի հայերի հարցը ու խաղաղավետ ապրենք:
ԽԱՉԱՆՈՒՇ – Գոհար ջան, ծնունդդ շնորհավոր: Աղջիկս, վատ ժամանակներ են, փոր-ձանքից հեռու լինես:
ԱՐԱՐԱՏ – Պոլսում եւ երկրի խորքում տեղի են ունենում հայերի ձերբակալություններ: Գյուղերը թալանվում են, հայերը սպանվում: Երկրով մեկ որբացած հայ մանուկները մատնված են մուրացկանության:
ՍԱՄՎԵԼ (հուզված, կարմրած) –Պարոն Արարատ, Ձեր տանն եմ ոչ պատահաբար, եկել եմ Ձեզանից խնդրելու Գոհարի հետ հանդիպելու թույլտվություն:
ԱՐԱՐԱՏ – Սամվել, դրա ժամանակը դեռ չի եկել, թուրքի յաթաղանն է կախված մեր գլխին, մոռացիր Գոհարին:
ՍԱՄՎԵԼ (խիստ հուզված եւ աղերսական) - Ես սիրում եմ ձեր աղջկան…
-----------------------------------------------------------------------------------------------------------
18



1915 Թ.: ՎԱՆ: ԳԱՐՈՒՆ: ԱՌԱՎՈՏ:
ԻՆՏԵՐԻԵՐ: ՎՌԱՄՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆ:
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ: Արշակ Վռամյան, 2 ժանդարմ:



Վռամյանը սափրվում է: Դուռը թակում են:
ՎՌԱՄՅԱՆ - Բաց է, մտե՛ք:
ԺԱՆԴԱՐՄ - Արշակ էֆենդի, կուսակալ Ջեւդեթը հայտնեց, որ որոշ հարցեր քննար-կելու նպատակով հրավիրված եք հանդիպման:
ՎՌԱՄՅԱՆ - Ե՞րբ:
ՄՅՈՒՍ ԺԱՆԴԱՐՄ - Այսօր, հենց հիմա:
ՎՌԱՄՅԱՆ – Շատ լավ, շնորհակալությու՛ն:
Ժանդարմները գնում են:
Վռամյանը, տնային հագուստով, նամակ է գրում Արամ Մանուկյանին. « Արամ, առա-վոտյան Ջեւդեթն ինձ կանչեց զրույցի: Գնում եմ: 4 ապրիլ, 1915թ.»:
Փոխում է հագուստը, վերցնում է ինչ-որ նամակներ, թղթեր, ոսկիներն արագ հաշվում ու գզրոցն է դնում: Փողոցում հանդիպում է ծանոթ երիտասարդի:
ՎՌԱՄՅԱՆ - Դավիթ, խնդրում եմ, գնա «Աշխատանք» թերթի խմբագրություն եւ այս նամակը Արամ Մանուկյանին հանձնիր:



19



1915 Թ.: ՎԱՆ: ԳԱՐՈՒՆ:
ԷՔՍՏԵՐԻԵՐ: ՎԱՆ: ԱՅԳԵՍՏԱՆԻ ԱՐԱՐՔ ԹԱՂԱՄԱՍԸ:
ԻՆՏԵՐԻԵՐ: «Աշխատանք» շաբաթաթերթի խմբագրություն:
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ: Արամ Մանուկյան, Հմայակ Մանուկյան, Դավիթ (հայ երիտա-սարդ, 20 տ.), 2 ժանդարմ, խմբագրության աշխատակիցներ:



Երկու հեծյալ ժանդարմ Արամ Մանուկյանին են փնտրում: Արամի տան դուռը երկար թակելուց հետո, համոզվելով, որ Արամը տանը չէ` գնում են:
«Աշխատանք» շաբաթաթերթի խմբագրությունում Արամը նրանց սիրալիր դիմավորում է:
ԺԱՆԴԱՐՄ– Արամ էֆենդի, մեզ հանձնարարել են հաղորդել, որ Ջեւդեթ փաշան կա-րեւոր եւ անհետաձգելի գործի համար ձեր պետքն ունի:
ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ – Շատ լավ:
Դուռը կրկին թակում են: Դավիթը Արամին է հանձնում Վռամյանի երկտողը (նամակը):
ԴԱՎԻԹ - Արամ փաշա, ձեզ նամակ եմ բերել:
Արամն արագ շրջվում է, նամակը կարդում եւ ծալելով դնում է գրպանը:
ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ (ժանդարմներին ) - Շնորհակալություն, կարող եք գնալ, ես փաշային կայցելեմ (ժանդարմները գնում են):
ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ (երիտասարդին, անհամբեր ) – Վռամյանին ե՞րբ տեսար:
ԴԱՎԻԹ - Առավոտյան, անհանգիստ էր, ասաց, որ նամակը Ձեզ հասցնեմ:
ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ - Շնորհակալություն, կարող ես գնալ Դավիթը գնում է):
(Հմայակ Մանուկյանին) – Պայմանավորվել էինք խմբագրատանը հանդիպել, բայց Վռամյանն ուշանում է, նա վաղուց այստեղ պետք է լիներ: Գնամ, գուցե տանն է:



 



20
1915 Թ.: ՎԱՆ: ԳԱՐՈՒՆ:
ԷՔՍՏԵՐԻԵՐ- ԻՆՏԵՐԻԵՐ:ՎԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐ: ԱՅԳԻՆԵՐ: ՎՌԱՄՅԱՆԻ ՏՈՒՆԸ:
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ: Արամ Մանուկյան, ժանդարմ, հայ կառապան, մարդիկ:



Արամը կառքով հասնում է Վռամյանի տուն, թակում է դուռը, բայց նա տանը չէ: Չի հասցնում հեռանալ, երբ ժանդարմները նժույգներով մոտենում են:
ԺԱՆԴԱՐՄ – Էֆենդի, կարեւոր խորհրդակցությանը մասնակցելու համար Ջեւդեթ փա-շայի մոտ եք հրավիրված, հիմա գնացեք:
ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ (ջղային եւ անհանգիստ ) - Լավ:
Ժանդարմները գնում են: Արամը կառքով մի քանի քայլ տարածություն է անցնում, երբ դիմացից եկող կառապանը շարժումներով հասկացնում է, որ կառքը կանգնի: Կա-ռապանը մոտենում գրկում է Արամի ոտքերն ու բղավում:
ԿԱՌԱՊԱՆ - Ո՞ւր, պարոն Արամ, ի սեր Աստծո, մի՛ գնացեք… Իշխանը Շատախի ճանապարհին սպանված է, Վռամյանն էլ՝ ձերբակալված… Ո՞ւր եք գնում, մի՛ գնացեք, ի սեր Աստծո…
-------------------------------------------------------------------------------------------------------------
21



1915 Թ.: ՎԱՆ: ԳԱՐՈՒՆ: ՔԱՂԱՔԱՄԵՋ:
ԻՆՏԵՐԻԵՐ: ՎԱՆԻ ԿՈՒՍԱԿԱԼԻ ՊԱԼԱՏԸ:
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ: Կուսակալ Ջեւդեթ, Եզնիկ վարդապետ Ներկարարյան (Վանի առաջնորդարանի փոխանորդ):



ԵԶՆԻԿ Ծ. ՎԱՐԴԱՊԵՏ- Դուք Իշխանին իր ընկերների հետ սպանեցիք:
ՋԵՎԴԵԹ (այլայլված ու զայրացած) - Ճիշտ է: Եթե ձեր այդ խմբագիրը գնար Շա-տախ, հայերին խաղաղեցնելու փոխարեն պետք է խառնակություն հրահրեր: Շա-տախի ժողովուրդը Հովսեփի… Ճիշտ եմ հիշու՞մ:
ԵԶՆԻԿ Ծ. ՎԱՐԴԱՊԵՏ - Այո՛, Հովսեփ Չալոյան:
ՋԵՎԴԵԹ- Հովսեփի պատճառով չպետք է հանդես գար կառավարության դեմ:
ԵԶՆԻԿ Ծ. ՎԱՐԴԱՊԵՏ – Կառավարության համար մեծ ամոթ է մարդուն դավադրա-բար սպանելը: Դուք ուղարկեցիք Իշխանին ու սպանել տվեցիք: Նա հայերի նկատմամբ ձեր վերաբերմունքը փոխելու, խաղաղություն հաստատելու մեծ հույսեր ուներ: Ձեր անվան վրա այս դեպքը մեծ ստվեր կգցի: Հայերը չեն հանդուրժի նման վարմունքը:
ՋԵՎԴԵԹ ( սաստիկ կատաղած, աթոռի մեջ ցնցվելով ) - Ոչ, ես չեմ ուղարկել Իշխա-նին, նա ինքը գնաց: Թքել եմ այս կառավարության պատվի եւ անվան վրա: Մենք ձե-զանից տասը հազար տղամարդ ենք պահանջում, բայց դուք մի քանի հոգու եք տալիս: Սրանից հետո կա՛մ հայերը պետք է մնան, կա՛մ իսլամ դավանողները: Վաղվանից թնդանոթները գործի կդրվեն: Ովքեր հանձնվեն` կներենք, չհանձնվողներին` կսպա-նենք:
ԵԶՆԻԿ Ծ. ՎԱՐԴԱՊԵՏ – Որովհետեւ կառավարությունը հայերին բնաջնջելու որոշում է կայացրել, տղամարդկանց տանում եք ու սպանում: Ոստիկաններն այրում են ծառա-յությունից խուսափած հայերի տները՝ առանց որեւէ մեկին դուրս հանելու: Ափսոս, հազար ափսոս: Ցավում եմ կուսակալի բերանից այս խոսքերը լսելու համար: Ձեր հայրը երկրի կուսակալն էր ութ տարի եւ Վանի շինության ու բարգավաճման նպաստողը եղավ: Պետք է դուք ձեր հոր շինածը չքանդեք:
ՋԵՎԴԵԹ –Այո, կառավարությունը նման նպատակ ունի: Կա՛մ պետք է հայությունը մնա այս երկրի մեջ, կա՛մ իսլամությունը: Հայկավանքի եւ Արարուցի դպրոցների հո-գաբարձուներին հրամայեք, որ դպրոցների բանալիները մեզ հանձնեն, այնտեղ պա-հականոցներ ենք հաստատելու:
ԵԶՆԻԿ Ծ. ՎԱՐԴԱՊԵՏ- Չեմ կարող դպրոցները փակելու հրաման տալ եւ աշա-կերտներին փողոցում թողնել:
ՋԵՎԴԵԹ (ավելի զայրացած) – Հայությունը ծանր բեռ է մեր վզին, շուտով վերջնա-կանապես կլուծվի նրա հարցը:
-------------------------------------------------------------------------------------------------------------
22
1915 Թ.: ԳԱՐՈՒՆ: ՊՈԼԻՍ:
ԻՆՏԵՐԻԵՐ: ԳՈՀԱՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԸ:
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ: Գոհար Սողոմոնյան, Արարատ Սողոմոնյան, Խաչանուշ Սողո-մոնյ