«Ես նիստը ղեկավարեմ, էլի Արթուր Բաղդասարյանն ընտրվի, խնդիր չկա»․ Գագիկ Ծառուկյան

«Ես նիստը ղեկավարեմ, էլի Արթուր Բաղդասարյանն ընտրվի, խնդիր չկա»․ Գագիկ Ծառուկյան

Վոլեյբոլի ֆեդերացիան չճանաչելու առիթով ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին վերջին հրահանգները տալուց եւ Դուբայ մեկնելուց առաջ  Գագիկ Ծառուկյանը նեղ միջավայրում ասել է. թող նորից ֆեդերացիայի նիստ անեն. «Ես նիստը ղեկավարեմ, էլի Արթուր Բաղդասարյանն ընտրվի, խնդիր չկա»: ՀԱՕ՞Կ, թե՞ ՄՕԿ կանոնադրության մեջ է գրված, որ նիստը պետք է անպայման Ծառուկյանը վարի՝ հարցրինք մեր աղբյուրին: «Խնդիրը Գագիկ Ծառուկյանը չէ, խնդիրը ՀԱՕԿ-ի իրավասությունները հարգելն ու կանոնակարգով առաջնորդվելն է, ինչը չի արվել, պետք է օրենքի տառը պահել»: Իսկ եթե ֆեդերացիայի նոր նիստ չհրավիրվի՞: «Այդ ժամանակ արդեն ՀԱՕԿ-ը կստեղծի վոլեյբոլի 2-րդ` օրինական ֆեդերացիան` նոր ղեկավարով-բանով հանդերձ»: