Երևան. Կոնդ (լուսանկարներ)

Երևան. Կոնդ (լուսանկարներ)

Օրի օրի վերակառուցվող ու հին քաղաքի իր դեմքը կորցնող Երևանում Կոնդը շարունակում է մնալ Հին Երևանի կոլորիտն ու գույնը խորհրդանշող թաղամասերից մեկը: Կոնդն այսօր նաև Երևանի ամենաաղքատ թաղամասերից մեկն է, ուր մարդիկ ապրում են կիսախարխուլ տներում՝ մոռացված ու հույսները կտրած պետությունից:



 



Իրենք՝ կոնդեցիներն ասում են, որ բնիկ կոնդեցիներ այսօր շատ քիչ են մնացել թաղամասում: Բայց, միևնույն է, Կոնդը շարունակում է մնալ երևանցիների և տուրիստների ամենասիրելի վայրը. այստեղ է գտնվում նաև 1687թ. կառուցված պարսկական մզկիթը, որի տեղում` չձևափոխված կամարների տակ, նախկին 16 ընտանիքների փոխարեն այսօր ապրում է 5 ընտանիք:



 



Օր օրի Կոնդը նաև դատարկվում է, ավելանում են կողպված դռները, մարդիկ բռնում են արտերկիր տանող ճանապարհը, վաճառում իրենց տները, տեղը զիջելով նոր բնակիչներին, ովքեր իրենց հետ բերում են նոր մշակույթ, նոր ճարտարապետություն` փոքրիկ փայտաշեն տների կողքին կառուցելով նոր ոճի Կոնդ:



 



Ֆոտոպատմությունը՝ Սոնա Ադամյանի