Երեւան. կցակառույցներ (ֆոտոռեպորտաժ)

Երեւան. կցակառույցներ (ֆոտոռեպորտաժ)

Երեւան քաղաքում այսօր, գրեթե ամեն քայլափոխի, կարող ես հանդիպել ճարտարապետական բնույթի մեծ խախտումների, որոնք աղավաղում են քաղաքի տեսքը` դարձնելով այն կարկատանների անհասկանալի համադրություն:



 



Բայց այդ կցակառույցները ոչ միայն աղճատում են քաղաքի, շենքերի ամբողջական տեսքը, այլեւ, առաջին հերթին, առաջ քաշում սեյսմավտանգության խնդիրներ. անհնար է պատկերացնել, թե ինչ կլինի քաղաքի վիճակը փոքր-ինչ ցնցման դեպքում, երբ ի սկզբանե նախագծված 5 հարկանի շենքի փոխարեն հիմա եւս մի քանի հարկ է վեր խոյանում: Բայց զարմանալին դա էլ չէ, այլ այն, որ այդ ճարտարապետական աղավաղումներն ինչ-որ մեկի թույլտվությունն են ստացել, հետո նոր կառուցվել:



 



Ընդ որում, լուսանկարներում պատկերված են հիմնականում փոքր կենտրոնում` բոլորիս աչքի առաջ գտնվող փողոցներում ու բակերում կառուցված ճարտարապետական «նոր» էլեմենտները` կցակառույցները:



 



Ֆոտոպատմությունը՝ Սոնա Ադամյանի