Դահլիճը լեփ-լեցուն էր

Դահլիճը լեփ-լեցուն էր

Աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես եկավ մենահամերգով: Դահլիճը լեփ-լեցուն էր, մարդիկ, շունչները պահած, ունկնդրում էին հայտնի երաժիշտին: Ի դեպ, նա առաջին անգամ չէ Հայաստանում: Նախօրեին նա պատմել է, որ տարիներ առաջ Հայաստանում է մտերմացել իր ներկայիս կնոջ` Օլգայի հետ, եւ Հայաստանին է շնորհակալ, որ իրենք ամուսիններ են: «Այն ժամանակ մենք նոր էինք շփվում եւ մտերիմ չէինք, բայց ձեր մթնոլորտը շատ տրամադրող էր: Այո, ճիշտ են ասում՝ սիրելիիդ պետք է հանդիպես ճիշտ տեղում: Այժմ մենք 2 աղջիկ ունենք»,- ասել է Վենգերովը: