Հայտնաբերվել են պայթուցիչներ

Հայտնաբերվել են պայթուցիչներ
Դեկտեմբերի 4-ին, ժամը 17.39-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի շենքերից մեկի նկուղում նկատվել է պայթուցիկ սարքի նմանվող առարկա:


 



Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ և ՀՆՓԱԻ կենտրոնի սակրավորների խմբերը:



 



Փրկարարները հայտնաբերել են 1 մարտական ЭДП պայթուցիչ, 30 КД-8А պայթուցիչներ, 15 տարբեր տրամաչափի փամփուշտ. ոստիկանները հայտնաբերվածը տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին: