Հրդեհ` «Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնում»

Հրդեհ` «Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնում»

Դեկտեմբերի 4-ին, ժամը 20.22-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հ. Ներսիսյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող «Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի 2-րդ հարկում: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԿ ՕԽ-ն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.34-ին, մարվել՝ 20.35-ին:



 



Բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի բժիշկների սենյակում այրվել է օդափոխիչ սարքը, մասամբ ջերմահարվել և այրվել են կախովի առաստաղը (15 քմ) և պատուհանի փայտե շրջանակը: