Ուրանալ մայրենին` դավաճանություն է. մահացու մեղք

Ուրանալ մայրենին` դավաճանություն է. մահացու մեղք

«Նախախորհրդարանի» ներկայացուցիչ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.






Ուկրաինայում այսօր խոսել ուկրաիներեն` ոչ թե լեզվական, այլ քաղաքակրթական, գաղափարական, ազգային դիրքորոշում է: Մենք, հայերս, պարտավոր ենք մի քանի լեզվի տիրապետել, այլապես բորբոսնելու ենք, սակայն դրանք բոլորը մեր կամ ճակատագրի ընտրությունն ու պարտադրանքն է: Մայրենին չունի այլընտրանք, այն չես ընտրում, ինչպես մորը չեն ընտրում: Այն ինքն է ընտրում քեզ: Տիրապետել մեկ այլ լեզվի` ամուսնություն կամ սիրավեպ է:






Լեզվից լեզու անցնել` կարծես ամուսնալուծություն լինի կամ ճանապարհորդություն: Ուրանալ մայրենին` դավաճանություն է: Մահացու մեղք: Անուղղելի ու աններելի: