Թուրքիան իր էությունը չի փոխել

Թուրքիան իր էությունը չի փոխել

ՀՀ Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ Թուրքիան մշտապես թատերական ներկայացումներով, այժմ էլ Դավութօղլուի այցով, ձգտում է քաղաքակիրթ երևալ: Այս մասին նա ասել է Tert.am-ի հետ հարցազրույցում:



 



«Թուրքիան դիմակներ ունի իր մոտ և կարողանում է արագ-արագ տարբեր դիմակներ հագնել: Բայց երբեք էությունը չի փոխում, քանի որ այդ երկիրը երբեք չի հրաժարվել իր ռազմավարական շահերից, որոնք հակահայկական են իրենց բնույթով. Թուրքիան չի դարձել քաղաքակիրթ երկիր, չի հրաժարվել նեոօսմանյան ու պանթյուրքիստական քաղաքականությունից»,- ասել է պատգամավորը:



 



Հարցազրույցն ամբողջությամբ տես՝ այստեղ: