Երևանում 2 կին վրաերթի են ենթարկվել

Երևանում 2 կին վրաերթի են ենթարկվել

Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 31 տան դիմաց հունվարի 8-ին՝ ժամը 19.50-ի սահմաններում, «ԲՄՎ X 5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու կնոջ։ Ըստ Ոստիկանության կայքի՝ տուժածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ Ոստիկանություն