ՀՀԿ-ում հակված չեն խոսել հաշվառման արդյունքներից

ՀՀԿ-ում հակված չեն խոսել հաշվառման արդյունքներից

Հոկտեմբերի վերջերին սկսված ՀՀԿ վերահաշվառման գործընթացն օրերս ավարտվել է: Արդեն 2016թ. ՏԻՄ ընտրությունների պատրաստություն տեսնող ՀՀԿ-ում հակված չեն խոսել հաշվառման արդյունքներից: Դրանք առաջիկայում «կզեկուցվեն» ՀՀԿ նախագահին, որից հետո` ԳՄ-ին: Կարգազանցներ շա՞տ կային: «Ոչ շատ, բայց կային»: Ի՞նչ արեցիք նրանց` կախեցի՞ք: «Ոչ, հանդիմանեցինք»: Ողջ կուսակցությա՞նը հանդիմանեցիք: «Ի՞նչ կապ ունի ողջ կուսակցությունը»: Ղեկավարությունից մարդիկ կայի՞ն մեջները: «Ոչ»: Բա ո՞ւմ հանդիմանեցիք: «Ձմեռ պապին»: Ինչո՞ւ: «Որ աշխարհում` Սիրիայում խաղաղություն չի հաստատում»: Հաշվառման շրջանակներո՞ւմ է, որ ՀՀԿ գրասենյակի մոտ այլեւս չի կանգնում անգամ ՀՀԿ-ի Գեւորիկը: «Ցավակցում ենք լրագրողներիդ այդ առիթով, էլ թեմա չեք ունենա գրելու»: Մենք էլ ձեզ ենք ցավակցում Գեւորիկի նման նվիրյալին կորցնելու համար: