ՍԴՀԿ-ն վաղը Վանաձորում առաջին համագումարը կանի

ՍԴՀԿ-ն վաղը Վանաձորում առաջին համագումարը կանի

Վերակազմյալ ՍԴՀԿ-ն վաղը Վանաձորում առաջին համագումարը կանի: Թե ինչու է ընտրվել Վանաձորում, տկն Սարգսյանը բացատրեց Վանաձորում մեծ գրասենյակ ունենալու հանգամանքով: Ընդդիմադիր գործիչներին մեծ դժվարությամբ են դահլիճներ տրամադրում, թերեւս տկն Սարգսյանը եւս բախվել է այս խնդրին: Հիշեցնենք, որ ՍԴՀԿ 8-րդ համագումարում ատենապետ էր ընտրվել Գեւորգ Պերկուպերկյանը, Լ. Սարգսյանը հեռացվել էր կուսակցությունից, ապա դատարանից պահանջել չեղյալ հայտարարել այդ որոշումը, սակայն մերժվել էր, եւ նա որոշել էր սեփական ՍԴՀԿ-ն ձեւավորել։ Ի դեպ, տիկին Սարգսյանը չի թաքցնում, որ այս կուսակցությունում տեղ են գտել իր եւ Գուրգեն Եղիազարյանի հարազատները: