Քվեարկում է Պետդուման (տեսանյութ)

Քվեարկում է Պետդուման (տեսանյութ)

Օրենքն առանձնապես կարևորներից չէ, ճիշտ է, բայց ամեն դեպքում սիրուն չէ, երբ հասարակությունը (Ռուսաստանի դեպքում մոտ 170 միլիոն մարդ) պիտի ապրի՝ ենթարկվելով այսկերպ քվեարկված և ընդունված օրենքով:



 



Դիտելով այս կադրերը՝ կհամոզվեք, թե ինչ տիտանական աշխատանք է կատարում Գալուստ Սահակյանը՝ ահել-ջահել գեղովի կանչել-բերելով ժողովի: Այլապես մեր խորհրդարանի նիստերի դահլիճում նեղվածք է և դժվար թե նույնիսկ ամենժիր ու կայտառ ՀՀԿ-ականները կարողանան մի քանի վայրկյանում այսքան կոճակ սեղմել:



 



Դե իսկ Հովիկ Աբրահամյանի մեթոդը՝ քվեարկել ձեռքով, դատարկ դահլիճում ընդհանրապես չի աշխատի: Այնպես որ՝ դարձյալ շնորհակալություն Գալուստ Սահակյանին, որ մեզ մոտ նման բան չի լինում:



 



Բարի դիտում:



 



Էդ.Ա.