Սեուլում Սերժ Սարգսյանին և նրա ընկերներին միացել է նաև ռուս բարձրաստիճան պաշտոնյա

Սեուլում Սերժ Սարգսյանին և նրա ընկերներին միացել է նաև ռուս բարձրաստիճան պաշտոնյա

Հարավային Կորեայում հանգիստն անցկացնող Սերժ Սարգսյան, Արթուր Բաղդասարյան, Արկադի Ղուկասյան,  Արա Աբրահամյան կվարտետը ոչ միայն «երիտասարդացել» է, այլեւ այդ 10 օրերի ընթացքում փորձել է հաճելին համակցել օգտակարի հետ` այցելել-ծանոթանալով գերարդի մի ընկերության՝ «Սամսունգին»: «Հանգիստն» ունեցել է նաեւ քաղաքական բլոկ. ՀՀԿ մեր աղբյուրների փոխանցմամբ` Սեուլում երիտասարդացողներին ինչ-որ պահի միացել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար, Արթուր Բաղդասարյանի «նապարնիկ»` Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ, Պուտինի աջ ձեռք Նիկոլայ Պատրուշեւը, ինչպես նաեւ ԱՄՆ-ից մի քանի հայտնի մեծահարուստներ: Ինչ հարցեր են քննարկել Սեուլում, չեն բացահայտում: