Փետրվարի 23-ի «Անուշը» չի՞ տապալվի

Փետրվարի 23-ի «Անուշը» չի՞ տապալվի

Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ բոյկոտած աշխատակիցների հետ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ քննարկման ընթացքում բացատրական աշխատաքներ են տարվել, շատերը լավատեղյակ չէին պարտադիր կուտակային հետ կապված գործընթացից։



 



«200-ից ավել երիտասարդ ունենք, այդ իսկ պատճառով էլ պարտադիր կուտակային կենսաթոշակների հարցը սրվել էր: Մեզ հաջողվեց որոշ մարդկանց մոտ կարծիք փոխել»,-ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ սա այնպիսի միջադեպ էր, որ իր աշխատանքային պրակտիկայում չէր գրանցվել։



 



Վերջինիս խոսքով մինչև ներկայացումը բոյկոտելը, դերասանները կարող էին դժգոհությունների մասին իրենց տեղյակ պահել, եթե լուծում չտրվեր, այդ դեպքում միայն բոյկոտել։



 



«Արտիստին վայել չէ ներկայացում տապալելը: Փետրվարի 23-ին, տեղափոխված «Անուշ»-ը չի տապալվի»,-ասաց Հովհաննիսյանը։



 



Աննա Մաթևոսյան