Ղրիմի հայ համայնքը ճիշտ դիրքորոշում ունի

Ղրիմի հայ համայնքը ճիշտ դիրքորոշում ունի

Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության վարչության անդամ Դմիտրի Մարտիրոսյանը նոր է վերադարձել Ղրիմից և ըստ նրա ստեղծված իրավիճակում Ղրիմի հայ հայմանքը ճիշտ դիրքորոշում ունի։ «Մտածելով հայ համայնքի ազգաբնակչության մասին պահում ենք չեզոքություն, որ ճիշտ է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմա ժամանակ ասաց Մարտիրոսյանը։






Նրա խոսքով այդ չեզոքությունը կպահպանենք այնքան ժամանակ քանի դեռ հնարավոր է։ «Մեր չեզոքության մասին մեղադրանքներ են հնչում ասելով, ինչու հայերը կողմնորոշում չունեն, բանը հասել է անգամ նրան, որ մեզ մեղադրում են ուրացության մեջ»։






Խոսելով Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեի մասին նշեց, որ շատ հանգիստ հանրաքվե էր, որին հազարավոր քաղաքացիներ մասնակցեցին․«Ղարաբաղում տեղի ունեցած հանրաքվեի համեմատել չեմ կարող դրանք տարբեր գործողություններ են»։