Չորս ուժերի կոնսոլիդացիայում կա Քոչարյանի մասնակցությունը

Չորս ուժերի կոնսոլիդացիայում կա Քոչարյանի մասնակցությունը

Վերջին շրջանում խոսվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, որքանո՞վ եք դա հնարավոր համարում՝ հարցրինք «Ազատ դեմոկրատների» լիդեր Խաչատուր Քոքոբելյանին: «Հայաստանում ցանկացած քաղաքական պրոցես ցանկացած պահի կարող է տեղի ունենալ, որովհետեւ քաղաքական համակարգն այսօր գտնվում է ոչ ադեկվատ վիճակում, ինչն էլ հղի է լուրջ դրսեւորումներով, այդ թվում եւ Ձեր մատնանշած»:



Եվ, այնուհանդերձ, ո՞ւմ են այսօր ձեռնտու ԱԺ ընտրությունները:  «Խորհրդարանական արտահերթ ընտրությունները, բացի իշխանությունից, մնացած բոլոր ուժերին ձեռնտու են»: Իսկ հնարավո՞ր է, որ ոչ իշխանական 4 ուժերի կոնսոլիդացիայում կա Քոչարյանի մասնակցությունը: «Դա ուղղակի ակնհայտ է»: