Ուշագրավ շտրիխներ Երզնկյանների դիմանկարներին

Ուշագրավ շտրիխներ Երզնկյանների դիմանկարներին

Հոբելյանի առթիվ 



ՈՒղիղ 135 տարի առաջ Լոռի աշխարհի Հախպատ գյուղում ծնվել է հանրաճանաչ պետեկան գործիչ` 1920-30թթ ՀԽՍՀ հողժոխկոմ, 1931-33-ին Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ, նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Արամայիս Հարությունի Երզնկյանը: Երևանի ճարտարապետական անկրկնելիությունը այսօր էլ շարունակում է խորհրդանշել նրա և ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արարիչ համագործակցությունը: Պատահական չէ, որ ժողովրդի մեջ նրան սիրով «Արամայիս Շինարար» էին անվանում:
Խոսուն է նաև մայրենի լեզվի նրա կարևորումը: 1922թ սփյուրքահայ մամուլում տպագրվելեն նրա խոսքերը այդ մասին. «Ոչ պետեկան լեզվով, ոչ հայերենով գրված փաստաթղթերը իմ կողմից կմնան առանց հետևանքի և առանց պատասխանի, որքան էլ, որ նրանք կրեն շտապողական և կարևոր բնույթ»:




…Մի օր էլ Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ Արամայիս Երզնկյանը իր մոտ է կանչել հացթուղխ Օգսենին և ասել.
- Հացի մի նոր տեսակ պիտի ստեղծել, այնպիսի հաց, որ արժանի լինի մայրաքաղաք Երևանին:
Երեք շաբաթ անց Օգսենը ներկայանում է Արամայիս Երզնկյանին և նրա առջև դնում երկարուկ, երեսին ակոսաձև նախշեր քաշած մի հաց.
- Տես, այնպիսի ակոսներ եմ արարել, ոնց որ արտերն են ունենում,- ասում է հացթուխը:
Երզնկյանը առնում է հացի համը ու ասում.
- Այո համեղ է, ակոսներն էլ գեղեցիկ են, հայ ժողովորդը հազար-հազար տարի միայն ակոսի հետ է կապել իր երջանկությունը: Հիմա մեր բախտի, մեր հողի տերն ենք: Մենք մեր ակոսները դարձնենք հացավետ: Ակոսի մեջ մեր գոյության հազարամյա խորհուրդն է: Ի՞նչ կոչենք այս հացը:
- Մատնաքաշ, ակոսաձ¨ նախշերը մատներով եմ քաշել,- ասաց Օգսենը:
- Գեղեսիկ անուն է թող Մատնաքաշ կոչվի, - համաձայնել է քաղաքագլուխը:




Այս պատմությունը տեղ է գտել 1985թ. օրացույցի մարտի 7-ի էջում: Նկարագրի և հացթուխ Օգսեն Դանիելյանի մասին հիշատակումներ կան նա¨ երջանկահիշատակ Ալբերտ Փարսադանյանի «Դպրոցականի ուղեկից» /2008թ./ գրքում:
Վերջինիս «Սրփացած մասունքներ» 2006թ. գիրքն էլ մանրամասներ է ներկայացնում Արամայիս Երզնկյանի հորեղբոր որդի Սուրեն Երզնկյանի մասին: Քիմիական գիտությունների թեկնածու Ասատուր Փաշայանը հեղինակին է տրամադրել Սուրեն Երզնկյանի` Իմամ Ռագուզա կեղծանվամբ 1938թ. ֆրանսերեն լույս տեսած գրքի մասին թանկարժեք վկայություն: Գիրքը պատմում է «ժողովրդի մեծ առաջնորդ» Ստալինի մասին: Հետաքրքիր կլինի իմանալ, թե աշխատությունում տեղե գտել Արամայիս Երզնկյանի անհիմն բանտարկության /նա մահացել է բանտում 1938թ./ փաստը: Ի դեպ Սուրեն Երզնկյանը 1928-30թթ. եղել է ԽՍՀՄ առ¨տրի ներկայացուցիչը Ֆիլանդիայում: Նա ունեցել է նաև Լորելլի կեղծանունը: Նրա հայրը` Եզնիկ Երզնկյանը /1852-1919թթ./ երաժիշտ-մանկավարժ էր, Թիֆլիսի մայր եկեղեցու ավագ քահանա: Սուրեն Երզնկյանի /1881-1993թթ/ դուստրը` Մարո Երզնկյանը կինոսցենարիստ էր, բնակվում էր Մոսկվայում:




Արամայիս Երզնկյանի հոբելյանից բացի այս հրապարակման շարժառիթ էր նա¨ մարտ ամսվա ավարտին տեղացած առատ ձյունը, որի առիթով էլ հախպատցի իմ բարեկամուհու հնչեցրած. «Նախորդ դարի 70-80 թվականներն էին, որքան հիշում եմ ռեժիսոր Յուրի Երզնկյանը արտադրության էր հանձնել «Սքավոր ձյունը» ֆիլմը ¨ եկել գյուղ: Գարնան ավարտին տեղացած արտասովոր ձյունը ցույց տալու պատրվակով նրան արթնացնում են: Իսկ նա կիսաարթուն բարձրաձայնում է. «Թողեք քնեմ էլի, առանց այդ էլ գիշերը ծննդավայրում արագ է անցնում, ինձ թվում է, որ Հախպատում գիշեր չի լինում: Ճիշտեն ասում, որ բոլորի համար ար¨ը իրենց ծննդավայրից է ծագում ու ցերեկները ծննդավայռում տարողունակ են, զորավոր» խոսքերը, որ յուրովի են բնորոշում Արամայիս Երզնկյանի որդու` կինոռեժիսոր Յուրի Երզնկյանի սերը ծննդավայրի հանդեպ:
Ավարտին ուզում եմ մի քանի խոսք էլ ասել Երզնկյանների ավելի ավագ սերնդի ներկայացուցիչ, Արամայիս Երզնկյանի հորեղբոր` Ռոստոմբեկ Երզնկյանի /1823-1893թթ./ մասին: Հայկական հանրագիտարանում նա ներկայանում է որպես պատմաբան: Ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր Գառնիկ Շախկյանի «Ոգի, գույն, կերպար» /2009թ./ աշխատությունում նա պատշաճ արժ¨որման ներկայանում է որպես հայրենի կոթողների հետեզոտող ¨ հարազատ եզերքի տարեգիր: Այլ հարցերի թվում Ռոստոմբեկ Երզնկյանը պատշաճ խորությամբ քննում է Հախպատի վարչատարածքային պատկանելիությունը` թե նրա զբաղեցրած տարածքը, որ գավառին է պատկանում` Տավուշ, թե՞ Ձորափոր, և հիմնավորում վերջինիս պատկանելը: Մեզ է հասել նրա մանրամասներով հիմնավորված Հախպատի պատմությունը, թշնամական արշավանքների, ասպատակումների, գեր¨արումների երկար շարքը` սկսած քրիստոնեության ընդունումից մինչ¨ իր ժամանակները: Նրա հիշատակություններում յուրովի են հերոսանում հախպատցիներ Հարություն Երզնկյանը /իր հայրը/ ¨ Բադալ Պարանյանը, ջոկատի հրամանատարներ` շնողցի Վերան Քյոխվեն և դսեղցի Հովակիմ Թումանյան-Մեհրաբյանը: Արդիական հիշողություն ունի ավելի քան 150 տարի առաջ գրած նրա «Մտաբերություն Սանահնի» բանաստեղծությունը, որը բնորոշում նրան որպես բազմաշնորհ և սրտացավ անհատի: Այս բանաստեղծութան առաջին տողերը կարծում եմ համահունչ են Սանահինի վանքի նա¨ ներկա վիճակիրն.
Ո՞Ւր քոյ ճոխությւն, ո՞ւր դու Սա-նա-հին
ո՞ւր քոյ գումարտակ հնոյ իշխանին,
Ո՞Ւր քոյ նոագարան Դավթեան Սաղմոսին,
զիա՞րդ կորուսեր կալար զձև հին.
Ա՞խ զքող սևածին:




Վաղարշակ Ղորխմազյան