Օլանդի Հայաստան այցը երեկ կաթվածահար էր արել Երեւանի կենտրոնը

Օլանդի Հայաստան այցը երեկ կաթվածահար էր արել Երեւանի կենտրոնը

Ֆրանսիայի նախագահ Օլանդի Հայաստան այցը երեկ կաթվածահար էր արել Երեւանի կենտրոնը։ Պետավտոտեսուչներն արտակարգ դրություն էին հայտարարել՝ մի տեղ բարձրախոսներով, գոռգոռալով կարգ էին հաստատում, մեկ այլ տեղ փողոցում կայանած ավտոմեքենաների վարորդներին էին բերման ենթարկում, մեքենաներն էլ ավտոքարշակով հեռացնում։



 



Սակայն որքան անողոք էին սովորական քաղաքացիների նկատմամբ, նույնքան նրբանկատ իշխանության, կոնկրետ՝ օրենսդիրների ավտոմեքենաների դեպքում։ Մեր լրագրողն ականատես է եղել, թե ինչպես մոտ 1 ժամից ավելի «գայիշնիկները» սպասել են, որ  պատգամավորները կամ նրանց վարորդները բարեհաճեն մեքենաները հեռացնել մայթերից։ Մինչդեռ մեկ այլ վայրում ճանապարհը փակել էին եւ տեւական ժամանակ արգելել հրշեջ մեքենային մեկնելու դեպքի վայր: