Պուտինը խոստացել է օգնել երկաթուղային վթարից տուժածներին և զոհվածների ընտանիքներին

Պուտինը խոստացել է օգնել երկաթուղային վթարից տուժածներին և զոհվածների ընտանիքներին

ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է անել ամեն ինչ Մերձմոսկովյամ երկաթուղում տեղի ունեցած գնացքների բախման հետևանքով տուժածներին աջակցելու համար, ինչպես նաև մանրակրկիտ հետաքննություն անցկացնել վթարի պատճառները բացահայտելու համար: Այս մասին նա հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ Շանհայում կայացած հանդիպման ժամանակ:



 



«Ձեռնարկում ենք բոլոր միջոցները վիրավորներին օգնելու համար, անպայման օգնություն կտրամադրենք զոհվածների ընտանիքներին: Իհարկե կկատարվի նաև այդ միջադեպի մանրազնին ուսումնասիրություն»,- ասել է Պուտինը:



 



Իր հերթին Պան Գի Մունը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ առողջացում մաղթել տուժածներին: