Թագավորն ու չարչին

Թագավորն ու չարչին

 Հե՜յ, լավ մանրուք` տարածք, երկիր,



Թաղի աթոռ, մարզպետի թախտ,



Վաճառք, վարձույթ, վկայագիր,



Մարշրուտի գիծ, դեսպանի բախտ,



Լիճ ու քարհանք, պատգամավոր,



Կուզե՞ք` ինձ ու կնկաս քավոր,



Էժան կտամ, լավը կտամ,



Ես ձեր լավի` լավը… մթամ…



Էսպես Երկիրը առած շալակին,



Իբր¨ թե չարչի մի թափառական,



Գլխին` շլապկա, բարցովկա հագին,



Անցնում էր ինքը` շահ Սերոժ արքան:



- Չարչի՛ ախպեր, չարչի՛ ախպեր,



Դպրոց ունե՞ս, էս կողմը բեր,-



Կանչեց մի կին կուսգաղթական



Ու մոտ գնաց չարչին կնկան.



Օ՜, ի՜նչ դպրոց, օ՜, ի՜նչ «մնգո»,



Տեխնիկում ու համալսարան,-



Իր բիզնեսից ոնց որ թե գոհ



Խոսեցնում էր շահը սրան:



Ու ցողունյա բջիջներից



Շառագունած, քիչ անհամբեր`



- Հը՛, ուզո՞ւմ ես, ամանդ բեր:



- Յա՛, ուզում ես էս ինձ կապե՞լ,



Այ խորամանկ չարչի ապեր:



- Բաջի՛, պետք չի ձ¨եր թափել,



Արի դու իմ սրտով գնա,



Թե սիրում ես Սերոժ շահին…



- Ամա՜ն, Աստված հեռու պահի.



Թանկ ու կրակ է ՛լ հաց ու ջուր,



Է՛լ հարկ ու տուրք, թոշակ` պուճուր,



Ալան-թալան, կարմիր գծեր,



Ու արտագաղթ, ու թանկություն,



Ախպե՛ր, նա մեզ ք…ն է գցել…



- Դե` հերի՛ք է, ախմախ բաջի՛,



Հալա սրան` … մի՛ բարբաջի,



Դու էլ ես «Դե՞մ»… Շահ չես ուզո՞ւմ,



Տունդ սարքեմ «գերակա շահ»,



Չեք ուզում, հա՞, իր շնորհիվ



Երկիրը է՛լ բարգավաճի,-



Մռնչաց շահը, աբեն շպրտեց,



Դուրս եկավ տակից էն թագ-շլապկեն`



Թ¨ատակին էլ ծախված երկրի



Իր զիմզիմովյան քրքրված պապկեն…



(Վայ թե էլի` շարունակելի…):



 



Վլադիմիր Հայրապետյան