Ինչ ուտել

Ինչ ուտել

Ուտուշախմուշասեր ժողովուրդ ջան, էս մեր սերիալների, թոփ շոուների, Հայաստանի ու«ռայոնների» ձայների մեջ կա մի սիրուն, բայց կիսատ հաղորդում, էդ «Ի՞նչ ուտենք այսօրն» ա: Տոտնաշեն, ինչ ուտելս ո՞րն ա, ինչ ընկնում ա ձեռդ` էն էլ կեր, այսինքն` ինչ որ երեկ, երեկ չէ մեկել օր ուըտենց ողջ կյանքդ, ցավդ տանեմ, այսինքն` վերմիշել, վերմիշելով քյուֆթա, վերմիշելով խորովածկամ վերմիշելով հարիսա: Բա թե չէ` խաշ կեր, հնդուհավի խորոված կամ, ամոթ ա ասել` գառըմտցրու թոնիր... Ամոթ ա, ամոթ, ինչ էլ հիշողություն ունես: Հետո էլ՝ մեր նպատակը չի քո պեսսոված, աչքը միտինգներին ու ցույցերին մարդկանց կշտացնելը: Էդ, մեր կարծիքով, ուրիշհաղորդաշառի... կներեք, հաղորդաշարի, պետական ալիքի գործ ա ու օրինադեմոկրատաազնիվամաքուրական ճանապարհով ընտրված մեր ղեկավարության խնդիրն ա կամ վարժությունը:Մերը, ինչպես նշեցինք, լրացնելն ա «Ի՞նչ ուտելը» թեմային: Իսկ ի՞նչ էին ուտում հին Հայաստանում:



 



Նախնադարի մարդը (հետո էլ` կնիկն ու էրեխեքը) մեր հայկական բարձրավանդակում(հետագայում՝ նաեւ ցածրավանդակում ու մյուս վանդակներում) հայտնվել է անհիշելիժամանակներից: Հայտնվել են, որովհետեւ այստեղ հայտնաբերվել է ուտելիք: «Լֆիկական» կոչվողքարանձավ-խանութ-սուպերմարդկերներում (պաշտոնական հիերոգլիֆներում` սուպերմարդկերտ)մինչեւ այժմ էլ պահպանվել են նախնադարյան շաքարավազի ու կարագի, երշիկի ու պանրինմանվող սննդի հետքեր եւ այն կերած մարդկանց ժամանակակից կմախքներ: Նախապատմականայդ դարաշրջանում հայտնի են եղել արդեն այնպիսի ճաշատեսակներ (աղքատների համար`ճաշատեսանքներ), ինչպիսիք են` խաշը, խորովածը, դոլման...



 



Խա՜շը... Բիհի ստունյան արձանագրություններում կա սեպագիր վկայություն, թե ոնց ենպարսիկները (է՛ն, էս չէ) հայերից (նրանցի՛ց, սրանցից չէ, սրանց էղածը մի քանի կիլո պղինձ,մոլիբդեն, ժեշտն ա) հարկ պահանջել խաշի ոսկորներ: Հարգի են եղել փղի, ցլի տոտիկները, «օլիգարխ» կոչվող անասնատեսակի ոտիկները եւ էլիտար գլուխը («քյալլա»): «Խաշ» տոտեմից ենառաջացել մի շարք խաշնարած ժողովուրդներ (ճիշտ թարգմանությամբ` «խաշն առած»):Լֆիննական նախնադարյան խաշանոց-սաունաներում քարանձավների պատերին մինչեւ հիմա էլընթեռնելի են «Օ՜, խաշ, դու խաղաղություն ես», «Խաշ ջան, ուտեմ քեզ» սրտառուչ սեպագրումները,իսկ քարե մեծ, «Դոդի» կոչվող սեղանին մակագրություն` «Աղանիկ, ինչքան գաս, խաշն բեր»` ինչ-որխաշասերի կողմից: Հայտնի են նաեւ միջնադարյան հայտնի խաշակիրների կամ խաշակերներիարշավանքները: Էդ կռիվները մինչեւ հիմա էլ շարունակվում են, միայն զենքերն են փոխվել: Հիմահաճախ է օգտագործվում «օղի» (միջին դարերում` «ցխի») արբալետը, որը, եթե տնական է ու«քարահունջ»` միանգամից խփում է գանգիդ ու ցխում: Շատ է օգտագործվում բողկը, որպեսգաղափարական զենք («Հլա սրա կերած բողկերին նայեք»), ծիծակը (ինչքան փնտրեցինք, միվայելուչ բացատրություն, բացի... չգտանք, բայց, այ ախպեր, դա ի՞նչ կապ ունի խաշի հետ):Վերջապես, կա նաեւ «Խաշագողի հիշատակարանը» գիրք-հրահանգը` մեր մեծանուն խաշասեր ուխաշասան Րաֆֆու գրած:



 



Ավարտում ենք «Ի՞նչ էին ուտում պատմական Հայաստանում» հաղորդումը եւ, էն խաշը վկա`հաջորդ անգամ կանդրադառնանք դոլմային, եթե իշխանությունը թույլ տա ու մի քիչ էլ եղ ու բրինձտա դոլմայի համար:



 



Գովազդային կարգով ասենք (հին հայերենով` ջիջիլ), որ դոլմա են կերել բոլորը, եւ այդ մասին կանվկայող դոլմեններ ու վիշապաքարեր: Այդ են վկայում նաեւ Երեւանի մոտակայքում գտնվող Դոլմայիայգիները: Դեռ մինչ պոմիդորի, բադրիջանի ու կաղամբի հայտնագործությունները, մեր նախնիներըհաջողությամբ օգտագործել են թթի, խաղողի ու լոբու տերեւները: Ամենահինը համարվում է թզիտերեւը, որով Ադամն ու Եվան փաթաթել են իրենց... եղածն ու չեղածը: Որոշ գիտնականներ հենց դաէլ համարում են մարդկության հնագույն եւ մինչ օրս էլ ախորժակով ուտվող դոլմատեսակը:



 



Բարեկամներ, բավարարվենք այսքանով: Հաջորդ հաղորդմանը խոստանում ենք նորանակնկալներ...



 



Երկնքից էլ հալբաթ գոնե մի երեք խնձոր կընկնի, մեկը կառավարության գլխին` մրգի պլանկատարելու համար, մեկը՝ ձեր միամիտ գլխին` հավատալու, մեկն էլ հենա, հա, ոնց որ թե գլխիս ագալի...



 



Վլադիմիր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ