Ծառի ճյուղերը մտել են ավտոբուսի մեջ

Ծառի ճյուղերը մտել են ավտոբուսի մեջ

Հունիսի 2-ին, ժամը 14.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում ավտոբուսի կողային ապակու մեջ ծառի ճյուղեր է մտել և ավտոբուսը խանգարում է երթևեկությանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ուսանողական ավտոբուսի հետևի կողային ապակուց դուրս են բերել ծառի ճյուղերը: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն