Երևանի տոնի նախապատրաստություն է սկսվել

Երևանի տոնի նախապատրաստություն է սկսվել

«Էրեբունի - Երևան 2796» միջոցառումները պատշաճ կերպով կազմակերպելու և անցկացնելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ և նախապատրաստական աշխատանքներ տանել:



 



Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Մարգարյանը հանձնարարել է այս տարվա ծրագրում ներառել նաև սոցիալական ուղղվածության նպատակային ծրագրեր, ինչպես նաև՝ համապատասխան հանձնաժողով ձևավորել՝ Երևանի 2800-ամյակին ընդառաջ համաքաղաքային նշանակության խոշոր ծրագրերի առաջարկներ ներկայացնելու և քննարկելու նպատակով: