«Ամառային քանդակների պարտեզ» նոր կրթական ծրագիր

«Ամառային քանդակների պարտեզ» նոր կրթական ծրագիր

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը Beeline-ի հովանավորությամբ մեկնարկում է «Ամառային քանդակների պարտեզ» նոր կրթական ծրագիրը:



Նախատեսված 5 տարեկանից բարձր երեխաներով ընտանիքների համար, «Ամառային քանդակների պարտեզ» կրթական-ստեղծագործական ծրագիրը հիմնված է Գաֆէսճեան քանդակների պարտեզում ցուցադրված արվեստանմուշների վրա:



Ծրագրի նպատակն է Գաֆէսճեան քանդակների պարտեզում ցուցադրված կենդանակերպ արվեստանմուշները նորովի ներկայացնել երեխաներին և նրանց ծնողներին՝ թանգարանային ուրախ եւ ստեղծագործական միջավայրում:



Ծանոթանալով ներկայացված արվեստագետներին և կենդանակերպ քանդակներին, մասնակիցներն այնուհետեւ կստեղծեն իրենց նմուշները՝ տրամադրված նյութերով: Ծրագրի ավարտին մասնակից ընտանիքները կբաժանվեն խմբերի և կներկայացնեն իրենց ստեղծագործությունները պանտոմիմի միջոցով: Ընտանիքները նաեւ միմյանց կնվիրեն ստեղծած քանդակները:



Ծրագիրը կմեկնարկի հուլիսի 25-ին, ժամը 11:30-ին: