Բարով գնաս, Բաքու, գեներալ…

Բարով գնաս, Բաքու, գեներալ…

Ազգի միասնականությունը չխախտելու, կորովը չկոտրելու համար, որ Մանվելը ուզում է գնա Բաքու, ասում եմ՝ բարով գնաս, Բաքու, գեներալ: Որ գնաս, կժերն առած գալու ու ջուր ենք շպրտելու ետևիցդ: Վերջին մնաս բարովը Մանվելը Շամշյանին է ընծայել. «20 տարի սպասել եմ, եթե քամակները բացեն, նորից եմ ասում, ես Բաքվում կիսատ թողած գործեր ունեմ»:
Իսկը ժամանակն է գեներալ, քամակները բացել են, մենակ թե քամակները բացելու ժամանակ ավելի հարմար է՝ մի խուրձ եղինջ վերցնես, եղինջի կատաղած վախտն է, ու դրանց քամակները վառես:
Մի բան չեմ հասկանում: Ասում ես՝ մի քանի օրից երկրապահների ավանդական ուխտագնացությունը կսկսվի դեպի Արցախ: Գնում եք, որ հանդիպեք սահմանապահ ժողովրդին ու համույթներ եք տանում, որ սահմանի բերան մեր ժողովրդի համար համերգներ կազմակերպեք: Ժողովրդին ուզում եք դուխ տալ, ախր դուխը իրենց ուտում է, մի քիչ էլ որ դուխ տվիք, քեզ թողած, իրենք են Բաքու հասնելու: Դու ուրիշ բան արա: Համույթների գործը թող մեր շոու բիզնեսի աստղերին, իրենք էլ դա կարող են կազմակերպել: Հրեն Զանին, նանին, ապին, Միկիչը… Դու, պատերազմից հետո հարստացած մեր իշխանավորների համար համերգ կազմակերպի, որ մարտական ոգին բարձրանա ու էն բոլ- բոլ փողերից մեր բանակի, մեր Արցախի համար բաժին հանեն… Թե չէ դատարկ ձեռքով ու՞ր եք գնում… Ձեռքներդ տաք է, օգնեք զինվորին: Մենք ոչինչ, հացի կտորտանքն ու քարթուն կուտենք, կերակուրի թերմացքը կուտենք, սովոր ենք, դուք կարգն էդպես եք դրել, բայց զինվորին օգնեք…




ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ