Ուկրաինայի ՊՆ սպայական կազմը կստուգվի ստի դետեկտորով

Ուկրաինայի ՊՆ սպայական կազմը կստուգվի ստի դետեկտորով

Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելեթեյը պատրաստվում է ստի դետեկտորի միջոցով ստուգել իր ենթականերին՝ ՊՆ և գլխավոր շտաբի սպաներին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:



«Պաշտպանության նախարարի պաշտոնում 2 ամիս պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ հարցեր են առաջացել, ողղված ինչպես նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, այնպես էլ՝ առանձին հրամանատարների և ղեկավարների»,- իր ֆեյսբուքյան էջում նշել է նախարարը: