Օդաչուների գործադուլը տհաճ անակնկալներ կմատուցի Air France-ի ուղևորներին

Օդաչուների գործադուլը տհաճ անակնկալներ կմատուցի Air France-ի ուղևորներին

Air France-ի մի շարք չվերթեր երկուշաբթի չեն իրականացվի օդաչուների որոշ միությունների գործադուլների պատճառով, հաղորդվում է ընկերության պաշտոնական կայքում, գրում է RIA Novosti-ն:



Air France-ը ենթադրում է, որ կիրականացվի ավիաչվերթերի մոտ կեսը միայն:  Ավիաընկերության գործադիր տնօրեն Ֆրեդերիկ Գաժեի խոսքով՝ գործադուլի մեկ օրը ընկերությանը 10-15 միլիոն եվրո կարժենա, իսկ գործադուլը կարող է մինչև մեկ շաբաթ ձգվել:



Air France-ը խորհուրդ է տվել ուղևորներին օդանավակայան մեկնելուց առաջ համոզվել, որ տվյալ չվերթը չի հետաձգվել, և առաջարկում է նրանց՝ կամ նույն պայմաններով իրենց չվերթը հետաձգել ավելի ուշ ժամանակի, կամ վերադարձնել արդեն իսկ պատվիրված տոմսեր: